Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Իրենք մտել են իմ նրբին տեղերը, հետո ինձ անբարոյական անվանել»․ տեղի է ունեցել Հովիկ Աղազարյանի գրքի շնորհանդեսը hraparak.am hraparak.am

time
«Իրենք մտել են իմ նրբին տեղերը, հետո ինձ անբարոյական անվանել»․ տեղի է ունեցել Հովիկ Աղազարյանի գրքի շնորհանդեսը

«Ես մեծ գրող չեմ, չեմ էլ դառնա, որովհետեւ դա իմ նպատակների մեջ չի մտնում։ Այս գիրքը գրելու անհրաժեշտությունը առաջացավ իմ հետ կապված այդ հայտնի դեպքերից հետո, ցանկություն առաջացավ, որ հասարակությանը, քաղաքացիներին ներկայացնել, թե ինչու այսպես ստացվեց», այսպես բացատրեց նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը իր «Երկրի իրական կողմը» գրքի ծնունդը։ Անցած տարեվերջին խորհրդարանում հայտնի լսումներից հետո Նիկոլ Փաշինյանը նախ SMS ուղարկեց Աղազարյանին՝ մանդատը վայր դնելու խնդրանքով, բայց մերժում ստացավ ու սկսվեց Աղազարյանի դեմ քրեական հետապնդումների փուլը։ Նախ կաշառքի գործ հորինեցին, ապա պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանք առաջադրեցին, բայց երբ այս ամենը չկոտրեցին Աղազարյանին, Փաշինյանի հրահանգով Աղազարյանի հեռախոսի պարունակությունը՝ այսպես կոչված ինտիմ կյանքը փռեցին ՔՊ-ականների սեղանին։ Հենց այս «հայտնի» դեպքերը նկատի ունի Աղազարյանը։

«Մարդ, ով Նիկոլ Փաշինյանին համեմատել է Հիսուսի հետ, ինչո՞ւ իր հետ այդպես վարվեցին։ Էն պահին, որ ինքը ինձ SMS ուղարկեց, մենք ընտանիքով նստած թեյում էինք։ Էդ պահը նկարագրել եմ գրքի մեջ։ Ես տարակուսեցի, ասենք, թե ո՞նց կարելի է էդպիսի բան անել։ Դա ինձ տվեց գրքի վերնագիրը՝ «Երկրի իրական կողմը» »։

Աղազարյանն ասում է, որ սա պարզունակ հակադրություն չի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի․«Իմ գրքում ասվում է, որ սերունդների պայքարի գնով միլիոնավոր կորուստներով և պայքարի արդյունքում մենք մեր պատմական հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք գտել ենք մեր հայրենիքը՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը։

Այստեղ է, որ ինքը այդ դատողությունը արել է երկրի հակառակ կողմից, որովհետև երբ որ դու երկրի հակառակ կողմում ես, դու չես կարող ուղիղ ճառագայթով ինչ-որ մեսիջ ուղարկես։ Դու պետք է այդ ճառագայթը մի երկու անգամ բեկես, որ գա հասնի այնտեղ, որտեղ որ ուզում ես։ Իսկ երբ պատկերը բեկվում է մի քանի անգամ, աղավաղվում , և ոչ կարելի է երկիրը ղեկավարել երկրի հակառակ կողմից, ոչ էլ կարելի է ճշգրիտ դատողություններ անել երկրի հակառակ կողմից։ Իսկ ես խոսում եմ երկրի իրական կողմից։ Ես փորձել եմ ներկայացնել, թե որն է այդ այսպես կոչված պայմանական հակադրությունը»,–ասաց Աղազարյանը։

Նա նշեց, որ դեռ 7-8 տարի առաջ երեք պատմվածք է գրել՝ ««Ցեղասպանվածը». «Նոր կոշիկի հոտը» և «Մի երազի պատմություն», դրանք զետեղել է գրքում։

«Գրքի առաջին հատվածը, որ կոչվում է «իմ առաջին մեղքը», գրեթե ինքնակենսագրական է, իրական մի փոքրիկ պատմություն, որտեղ ներկայացվում է, թե ինչ է նշանակում մեղք գործել և ես ընդհանրապես ո՞նց եմ վերաբերվում մեղք գործելուն։ Իհարկե, ես էլ եմ մեղքեր գործում, իսկ եկեղեցի չեմ գնում ապաշխարհելու, որովհետեւ նախընտրում եմ իմ մեղքի հետ ապրել, որ հաջորդ անգամ նույն իրավիճակում գոնե նույն մեղքը չգործեմ։

Գրքի մի մեծ հատվածում ներկայացրել եմ, թե ինչու այսպես եղավ և փորձել եմ այդ հարցերի պատասխանը տալ։

Նա հիշեցրեց, որ մինչ օրս իր հեռախոսը առգրավված է, որի պարունակությունը հասանելի էր դարձել լայն հանրությանը․ «Ինձ հրեշ էին ներկայացրել հեռախոսիս պարունակությանը ծանոթանալով։ Իրենք ծանոթանում են իմ նամակագրություններին, մտնում իմ ամենանրբին տեղերը եւ ինձ համարում անբարոյական, ոնց կարելի է այդպես, մենք կես տարի անց ամենօրյա ռեժիմով մյուսների հետ կապված ենք տեսնում նման բան, եկեղեցու հետ, օրինակ»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test