Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ոչ մի հայ դրամատուրգի ստեղծագործություն թարգմանված չէ իմ երկրում». Բելգիացի դրամատուրգ aravot.am aravot.am

time
«Ոչ մի հայ դրամատուրգի ստեղծագործություն թարգմանված չէ իմ երկրում». Բելգիացի դրամատուրգ

Օրերս մեկնարկեց Թէատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը` Երևանում, Կապանում, Գավառում և Գորիսում։

Կապանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցան ռեզիդենցիաներ ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի և հայ դրամատուրգների, իսկ Գավառի դրամատիկականում՝ բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասի մասնակցությամբ:

Գավառում փառատոնի շրջանակներում կայացավ «Գրել թատրոնի համար» աշխատարանը, որը վարեց բելգիացի հայտնի դրամատուրգ Ժընըվիեվ Դամասը։ Այս նախագիծն իրականացվում է Թէատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակներում («Սաթէ – Աթղը» թատերական միություն և «Արտ – Իմաժ» մշակութային Հ/Կ):

Տեղեկացնենք, որ Ժընըվիև Դամասն ավարտել է Բելգիայի Կինոյի և Թատրոնի ինստիտուտը՝ ընտրելով դերասանական ուղին։ Նա իրեն փորձում է թատրոնի հետ առնչություն ունեցող տարբեր մասնագիտություններում․ դերասանուհի, բեմադրիչ և դրամատուրգ։ Նա արժանացել է մի քանի մրցանակների:

Aravot.am-ը կապվեց դրամատուրգ Դամասի հետ, ուղղելով հետևյալ հարցը, թե որքանո՞վ են հայ հեղինակները ծանոթ Բելգիայում, պատասխանը մտահոգիչ էր. «Ոչ մի հայ դրամատուրգի ստեղծագործություն թարգմանված չէ իմ երկրում, հետևապես չգիտեն»: Դրամատուրգը նաև հայտնեց, որ ինքը գոհ է հայ հեղինակներից, որոնք շնորհաշատ են, իսկ ամենատպավորիչն ըստ նրա, միմյանցից բավականաչափ տարբեր լինելն է, տարբեր ոճ ու ձեռագիր ունենալը:

Այս աշխատարանին մասնակցում էին դրամատուրգներ Էլֆիք Զոհրաբյանը, որի հեղինակած պիեսների բեմադրություններն երկու տասնյակից ավելին են, երիտասարդ սցենարիստ-դրամատուրգ Բաբկեն Զաքարյանը, որից բեմադրվել են երկու-երեք գործ, սցենարիստներ Լևոն Բեգլարյանը, Արամ Շահնազարյանը և այլք, թատերագետներ, դերասաններ ու ռեժիսորներ, անգամ գրադարանավարներ: Երկու օրերի ընթացքում հեղինակները կատարել են իմպրովիզներ, հատուկ խնդիրներով մենախոսություն ու երկխոսություն գրելու առաջադրանքներ և այլն:

Առաջին անգամ միջմշակութային կապը կարևորվեց երեք բելգիացի հեղինակների՝ Նատալի Ֆիլիոն, Ժընըվիև Դամաս և Աստրիդ Բայիհա, պիեսների հայերեն թարգմանությամբ:

Թէատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի կազմակերպիչներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայ ժամանակակից հեղինակների գործերը ևս կթարգմանվեն ֆրանսերեն, ստացանք պատասխան՝ նման աշխատարաններ նախատեսվում են նաև մյուս տարի:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսանյութը՝ Է. Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test