Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսկ Հայաստանն ինչո՞ւ առաջին պատերազմի ռազմական հանցագործներին չդատեց 1in.am 1in.am

time
Իսկ Հայաստանն ինչո՞ւ առաջին պատերազմի ռազմական հանցագործներին չդատեց

Բաքվում ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը» մոտենում է ավարտին: Ադրբեջանական մամուլի կցկտուր տեղեկություններից դատելով՝ նրանք մեղադրվում են «1988թ. փետրվարից մինչև 2023թ. սեպտեմբեր Ադրբեջանի և նրա ժողովրդի դեմ գործած հանցավոր արարքների» մեջ: Սա, իհարկե, քաղաքական նպատակ է հետապնդում՝ միջազգայնացնել, որ Լեռնային Ղարաբաղում հանուն ինքնորոշման իրավունքի իրացման շարժում չի եղել, «Հայաստանում մշակվել է Ադրբեջանի տարածքները բռնությամբ զավթելու, էթնիկ զտումներ իրականացնելու և «Մեծ Հայաստան» ստեղծելու ծրագիր, մեղադրյալները միայն կատարող են եղել»:

Հայ ազգային կոնգրեսն այդ «դատավարության» դեմ և ի պաշտպանություն «մեղադրյալների» հայտարարություն է տարածել, որի առանցքային միտքն այն է, որ ղարաբաղյան Շարժումն սկսվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնությունների, նրա իրավունքների ոտնահարման պատճառով: Որպես ասվածի վկայություն, ՀԱԿ-ը նշում է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերը, «Կոլցո» օպերացիան, որի հետևանքով դատարկվել է քսանչորս հայկական գյուղ:

Վկայակոչված են անհերքելի փաստեր, բայց ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ինչո՞ւ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերին, «Կոլցո» օպերացիային, Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավմանը չի տրվել իրավական գնահատական: Հայաստանում չգիտեի՞ն, որ 1992թ. մարտի առաջին օրերին ադրբեջանական հրոսակները Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղից շուրջ երկու տասնյակ քաղաքացիական անձի գերեվարել և Շահբուլաղի կրահորերում կենդանի վառել են, իսկ ապրիլի 10-ին՝ կազմակերպել Մարաղայի խաղաղ բնակչության զարհուրելի սպանդը:

Հայաստանում տեղյակ չէի՞ն, որ Կուբաթլուի մարտերի ժամանակ գերվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, էթնիկ ադրբեջանցի Քայան: Ո՞վ է նրան ազատել և վերադարձել Թուրքիային և այդ մասին գոնե տեղեկատվական արտահոսք չի կազմակերպել: Չգիտեի՞ն, որ Ստեփանակերտում պահվում են գերեվարված վարձկան օդաչուներ, որոնցից մեկն՝ Ռուսաստանի Դաշնության, մյուսն Ուկրաինայի քաղաքացի էր, գերի հանձնված աֆղան մոջահեդների, չեչեն զինառյալների մասին չէի՞ն լսել: Գիտեին, քաջատեղյակ էին, բայց փաստերը, որ կարող էին միջազգայնորեն հեղինակազրկել Ռուսաստանին, Թուրքիային, Ուկրաինային, Աֆղանստանին պահվել են գաղտնի, գերեվարվածներին էլ ներում են շնորհել և «ներքին կարգով» հանձնել:

Ո՞վ է կարդացել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի և Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաևի համահեղինակած «Երկրորդ հանրապետության վախճանը» գիրքը, որտեղ պարզորոշ վկայված է, որ Սումգայիթի ջարդերը կազմակերպել է Հեյդար Ալիևը: Որևէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է Հեյդար Ալիևի խոստովանությանը, որ 1990թ. հունվարի 19-ի ուշ երեկոյան Միխայիլ Գորբաչովը զանգել է իրեն և պահանջել, որ Բաքվի կենտրոնից մարդկանց հեռացնի, իսկ ինքն ասել է, որ «դրա համար համապատասխան լիազորություն է պետք»: Այսինքն, առաջարկել է, որ իրեն նշանակեն Ադրբեջանի կոմունիստական ղեկավար, մերժվել, և տեղի է ունեցել ողբերգությունը:

Ադրբեջանի ղեկավարության՝ 1988թ. Քյամրան Բաղիրովից մինչև Հեյդար Ալիև, դեմ դատական գործընթաց սկսելու համար ամենևին էլ նրանց գերեվարելու և Երևան տեղափոխելու անհրաժեշտություն չկար: Բավական էր նրանց, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի, Մարաղայի հայ բնակչության սպանդի կազմակերպիչների նկատմամբ միջազգային քրեական հետախուզում հայտարարել և որոշակի ժամանակ անց ձեռք բերված ապացույցների հիման վրա դատավարություն իրականացնել և հեռակա դատապարտել երկարաժամկետ կամ ցմահ ազատազրկման:

Ե՞րբ է ադրբեջանցի նախկին քննիչ, ներկայումս փաստաբանությամբ զբաղվող Ասլան Իսմայլովը Սումգայիթի մասին գիրք հրապարակել և «գլխավոր կազմակերպիչ» ներկայացրել խառնածին-կրկնահանցագործ Էդվարդ Գրիգորյանին: Ընդ որում, «բացահայտել», որ նա «Հայաստանի ՊԱԿ-ի կողմից հավաքագրված գործակալ-սադրիչ էր»: Հայաստանում քննիչ-փաստաբան չկա՞ր, որ Իսմայլովին պատասխաներ, գիրք հեղինակեր, Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում տարածեր: Մեկը չկա՞ր՝ Սումգայիթի մասին վավերագրական ֆիլմ նկարահաներ, աշխարհով մեկ ցուցադրեր: Ոչինչ չի արվել: Բայց պետք է արվի: Հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների: Ի հակակշիռ Բաքվում կազմակերպված «դատավարության»: Հանուն Հայաստանի ապագայի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test