Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն այսօր կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան. ՀԿԵ sputnik sputnik

time
Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն այսօր կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան. ՀԿԵ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս Հայաստան կհասնի կրկին Ադրբեջանի տարածքով։
«Հացահատիկն արդեն ճանապարհին է, և շատ շուտով այն կլինի Հայաստանի տարածքում»,– նշեց Մելնիկովը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր իրադարձություն է, փաստացի նոր պատմություն երկաթուղու համար։
«Ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան, և արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Մեզ համար՝ որպես երկաթուղայինների, սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում՝ այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից և Ռուսաստանից», – նշեց նա։
Մելնիկովն ընդգծեց, որ հնարավոր է դարձել նաև կոնտեյներային բեռնափոխադրումներ կազմակերպել Չինաստանից։ Նա վստահություն հայտնեց, որ երթուղին անկասկած պահանջված կլինի, և երկաթուղով բազմաթիվ բեռներ կհասցվեն Հայաստան։
Նոր երկաթուղային ուղղության գործարկումը թույլ կտա նվազեցնել Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կրճատել բեռների մատակարարման արժեքը, հատկապես Սև ծովով, որն ամենաթանկն է։ Երթուղին կարևոր կլինի ինչպես Հայաստան մեծ քանակությամբ հացահատիկ մատակարարող ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների, այդ թվում՝ նավթամթերք ներմուծող ընկերությունների համար։
Մելնիկովը վստահություն հայտնեց, որ այս երթուղին ակտիվ կօգտագործվի և զգալի տնտեսական օգուտներ կբերի երկրին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test