Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Բռավո բեմադրիչին՝ մինիմալ միջոցներով մաքսիմալ արդյունքի հասնելու համար». Դրամատուրգ Մատեի Վիշնիեկի աշխարհը՝ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում aravot.am aravot.am

time
«Բռավո բեմադրիչին՝ մինիմալ միջոցներով մաքսիմալ արդյունքի հասնելու համար». Դրամատուրգ Մատեի Վիշնիեկի աշխարհը՝ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում

Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնը դարձավ բեմարվեստի սիրահարների հանդիպման վայր․ այստեղ ներկայացվեցին մի շարք բեմադրություններ և թատերականացված ընթերցումներ։ Բոլոր ներկայացումների հիմքում ժամանակակից դրամատուրգիայի կարևոր անուններից մեկի՝ Մատեի Վիշնիեկի ստեղծագործություններն էին, որոնց միջոցով դերասանները ներկայացրին հեղինակի յուրահատուկ հումորը, փիլիսոփայական խորությունը և մարդկային գոյության նուրբ շերտերը։

«Պանդա արջերի պատմությունը, որը պատմեց սաքսոֆոնահարը, որը սիրելի ունի Ֆրանկֆուրտում» ներկայացումը բեմադրել է Արմինե Կիրակոսյանը։ Այն հանդիսատեսին տարավ զգացմունքների աշխարհ։ Ներկայացումը միաժամանակ երազ է և իրականություն, հիշողություն և սպասում։ Այն խոսում է սիրո, մենության և ժամանակի անցողիկության մասին՝ թողնելով հանդիսատեսին մի զգացողությամբ․ երբեմն պատասխանները գտնվում են ոչ թե խոսքերի, այլ լռության և ներկայության մեջ։ «Այսքանից հետո բառերն անօգուտ են։ Սա գեղեցկություն է իր մաքուր տեսակով։ Բոլորիդ բրավո»,-ներկայացման ավարտին նշել է դրամատուրգ Մատեի Վիշնիեկը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Տաթևիկ Մելքոնյանի արվեստանոցի ուսանողները հանդես եկան իմպրովիզացիոն աշխատանքով, որի հիմքում Մատեի Վիշնիեկի «Չեխով մաքինա» և «Ինչպես ես խխունջին վարժեցրի ստինքներիդ» թատերկերն էին:

«Քանի որ այժմ գտնվում ենք սաղմնային փուլում, ամեն ինչ նոր է ծնվում․ դեռևս նույնիսկ դերաբաշխումն ամբողջությամբ չենք ավարտել։ Յուրաքանչյուր ուսանող ընտրել է հատվածներ երկու պիեսներից, պարզապես որոշել ենք հերթականությունը՝ ով ումից հետո է դուրս գալու։ Բայց մեր նպատակը կերպար խաղալը չէ, այլ՝ զգալը։ Կան երեք առանցքային բաղադրիչներ՝ հոգին, սիրտը և միտքը, որոնք սովորաբար գործում են տարբեր ուղղություններով։ Իսկ հիմա փորձում ենք դրանք միավորել՝ զգալ որպես մեկ ամբողջություն»,-նշեց դերասանական կուրսի ղեկավար, դերասանուհի և բեմադրիչ Տաթևիկ Մելքոնյանը։

«Բռավո բեմադրիչին՝ մինիմալ միջոցներով մաքսիմալ արդյունքի հասնելու համար». Դրամատուրգ Մատեի Վիշնիեկի աշխարհը՝ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում

Թատերականացված ընթերցման ձևաչափով Ալինա Մարաբյանը, Հայկ Սմբատյանն ու Հրանտ Շիրինյանը ներկայացրել են դրամատուրգի մեկ այլ՝ «Նինա կամ Հարդալից ճայերի փխրունության մասին» պիեսը: Դերասանների հետ աշխատել է բեմադրիչ Յուրա Կիրակոսյանը։

«Մեծ սիրով ու հաճույքով եմ գրել այս պիեսը, և այստեղ գտա հենց այն կերպարներին, որոնց պատկերացրել էի։ Բռավո բեմադրիչին՝ մինիմալ միջոցներով մաքսիմալ արդյունքի հասնելու համար։ Ներկայացման մեջ կար պոեզիա, խոսուն և հզոր պատկերներ։ Առաջին տեսարանի փոշին՝ այնքան գեղեցիկ էր, այնքան խորհրդանշական։ Այստեղ տեսա տաղանդ, նրբություն, և այդ ամենը ձևավորում էր իսկական թատերական հրաշք։ Ձեր ներկայացումն իսկական զարդ է։ Բրավո նաև հանդիսատեսին և Թատերական ինստիտուտին, որը միանգամայն լուրջ և խորքային հաստատություն է։ Այստեղ ես տեսա մի դպրոց, որտեղ ուսումնասիրում են ամեն ժեստ, ամեն մանրուք, սովորեցնում են ոչ միայն խաղալ, այլ զգալ բեմը։ Եվ հավատացեք, այս դպրոցը շատ արևմտյան թատերական կրթական համակարգերին կարող է կարևոր դասեր տալ»,- ներկայացման ավարտին նշեց դրամատուրգ Մատե Վիշնիեկը։

«Բռավո բեմադրիչին՝ մինիմալ միջոցներով մաքսիմալ արդյունքի հասնելու համար». Դրամատուրգ Մատեի Վիշնիեկի աշխարհը՝ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում

Գյումրու Մտորումների թատրոնն էլ հանդես եկավ Մատեի Վիշնիեկի «Վերջին Գոդոն» ներկայացմամբ: Բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է: Վերջինս նշեց, որ այս բեմադրությունն արտացոլում է այսօրը, մեր ընթացիկ կյանքի ժամանակը՝ լի տարատեսակ իրադարձություններով:

Ներկայացման ավարտին դրամատուրգը կիսվեց տպավորություններով. «Անհավատալի մի աշխարհ էիք ստեղծել։ Զգացինք այն ողբերգական տրամադրությունը, որը շրջապատում էր պատմությունը։ Իրերի կիրառումն այնքան գեղեցիկ ու ճշգրիտ էր, որ յուրաքանչյուր դետալ դառնում էր իմաստով լի խորհրդանիշ։ Այս պիեսը գրել եմ դեռ 1987 թվականին, և ես անկեղծորեն երջանիկ եմ, որ այն մինչ օրս շարունակում է խոսել մեր ժամանակի խնդիրների մասին։ Գոդոն համամարդկային մի միթոս է, որը միշտ արդիական է։ Երաժշտական ձևավորումն էլ մեզ պահում էր սպասման մեջ՝ հարցնելով՝ ինչ է լինելու հաջորդ պահին։ Այս ներկայացումն ինձ կրկին կենդանի զգացնել տվեց»,- նշեց Մատեի Վիշնիեկը։

«Թեք տեղն» էլ հանդես եկավ Մատեի Վիշնիեկի «Երկրորդ լորենին՝ ձախից» պիեսի ֆրանսերեն թատերականացված ընթերցմամբ: Դերասանների հետ աշխատել է Նանոր Պետրոսյանը:

«Խաղը բավականին հստակ էր, դուք զգում էիք միմյանց՝ ստեղծելով իսկական մտերմություն բեմի վրա։ Հատկապես հետաքրքիր էր, որ աշխատանքը կառուցված էր մեկ զույգի շուրջ, ինչը ներկայացմանը տվել էր կենտրոնացվածություն և խորություն»,-ներկայացման ավարտին նշեց դրամատուրգ Մատեի Վիշնիեկը։

Վ. Արզումանյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test