«Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին»:
Այս մասին «Օրբելի Ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում պատասխանելով թուրք լրագրողի հարցին՝ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և պարզաբանել, թե ինչ նկատի ունի:
«Ադրբեջանի հետ ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պետք է շարունակվի, իսկ Թուրքիայի պարագայում ճիշտ հակառակն է:
Տասնամյակներով փակ սահմանների պարագայում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել շատ շոշափելի, խնդիրն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել: Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։
Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան, դեպի Գյումրի և ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրում եմ՝ Անկարա և այլն: Թուրքիայի հետ խնդիրը եղել է այն, որ սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություններ չկան»,- նշել է Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարն ուրախությամբ արձանագրել է, որ Թուրքիայի հետ կա շատ ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test