Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը․ Տեր Եսայի news.am news.am

time
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը․ Տեր Եսայի

Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ) աջակցություն հայտնած քահանաներ Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը քննարկվում են Գերագույն հոգևեր խորհրդի ժողովում, որը մեկնարկել է երեկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն է, մի քանի օր է տևելու, սովորաբար՝ կախված օրակարգից, 4-5 օր է տևում։ Քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը։ Թե ինչ կորոշի կարգապահական հանձնախումբը, չեմ կարող ասել։ Նրանց կարգապահական հարցերը օրակարգում են։ Առաջիկայում, երբ ժողովն ավարտվի, անդրադարձ կլինի»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։ Հաղարծնի քահանա Տեր Տարոն քահանա Հունանյանը ևս աջակցություն է հայտնել կարգալույծ հռչակված քահանային։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըտ հայտնել է, որ այս կիրակի մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test