Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ծափաթաղում սպանված փոքրիկի քույրն ու եղբայրները տեղափոխվել են խնամքի հաստատություն panarmenian.net panarmenian.net

time
Ծափաթաղում սպանված փոքրիկի քույրն ու եղբայրները տեղափոխվել են խնամքի հաստատություն

PanARMENIAN.Net - Ծափաթաղ գյուղում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո՝ երբ ընտանիքի հայրը՝ Արմեն Օվանեսովը, դաժանաբար սպանել է իր երեքամյա որդուն՝ Տիգրանին, նրա մյուս չորս երեխաները ժամանակավորապես տեղափոխվել են խնամքի հաստատություն։

Վարդանուշ Օվանեսովան և նրա եղբայրները՝ Ավագ, Ավետ և Արամայիս Օվանեսովները, պատկան մարմինների միջամտությամբ, նոյեմբերի 4-ի երեկոյան իրենց մշտական բնակությունից տեղափոխվել են «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն, որն ավելի վաղ գործել է որպես Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն», հայտնում է Արմենպրեսը։

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը հայտնել է, որ երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու որոշումը կայացվել է նոյեմբերի 4-ին՝ Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստում, որը նախաձեռնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նիստն առաջին փուլում կայացել է Ճամբարակի համայնքապետարանում, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոստիկանության ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի աշխատակիցներ, ինչպես նաև Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։

Ընդգծելով ընտանիքում ստեղծված լարված ու ծայրահեղ իրավիճակը՝ որոշվել է նիստը շարունակել Ծափաթաղի վարչական ղեկավարի նստավայրում։

«Նախ նիստի մասնակիցները զրույցի հրավիրեցին ընտանիքի երեխաների մորը՝ Փառանձեմ Վաթյանին, ու բացատրեցին երեխաներին ժամանակավորապես խնամքի հաստատություն տեղափոխելու հրատապ ու անհրաժեշտ քայլի մասին։ Մայրը դրականորեն արձագանքեց ու տվեց իր համաձայնությունը, անգամ ցանկություն հայտնեց երեխաներին խնամքի հաստատություն ուղեկցել՝ նրանց կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով։ Այնուհետև զրույցի հրավիրվեցին երեխաները, որոնք ևս խնամքի հաստատություն տեղափոխվելու համար որևէ առարկություն չներկայացրին։ Այդ ամբողջ ընթացքում մենք կապի մեջ էինք «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչների հետ, ուշ երեկոյան էլ կազմակերպվեց երեխաների տեղափոխությունը»,-ներկայացրել է Մամիկոն Գալոյանը։

Նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Արմեն Օվանեսովը, ծնված 1975 թվականին, խեղդամահ անելով սպանել է իր փոքր որդուն՝ Տիգրան Օվանեսովին։ Դատարանի որոշմամբ նա 2 ամսով կալանավորվել է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test