Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Փաշինյանն այդպես է վարվում անգամ իր թիմակիցների ու ընկերների հետ hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Փաշինյանն այդպես է վարվում անգամ իր թիմակիցների ու ընկերների հետ

Նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հակաեկեղեցական ակցիա իրականացնել` ռեւանշ վերցնելով Արագածոտնի Սուրբ Հովհաննավանքում կազմակերպած կեղծ պատարագի տապալման դիմաց, սակայն եթե նախորդ կիրակի հավաքվել էր մի քանի հազար մարդ, ապա վերջին միջոցառմանը 500-1000 մարդ էր ներկա, եւ պարզ էր, որ այդ ռեսուրսով Վեհարանը գրոհել եւ Վեհափառին վռնդել հնարավոր չէր լինի: Ինչո՞ւ մարդիկ չարձագանքեցին նրա կոչին, ո՞րն է լինելու նրա հաջորդ քայլը․ զրուցել ենք ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

- Կիրակի օրվա տեսարանը Հովհաննավանքում իշխանության համար, կարելի է ասել, ողբերգական էր: Կարգալույծ Ստեփանը կրկին պատարագ մատուցեց, իշխանության ներկայացուցիչները ծունկ չոքեցին նրա առաջ, հաղորդություն ստացան, հետո Փաշինյանը որոշեց հաջորդ պատարագն անցկացնել Թալինում՝ եկեղեցուց հեռացած մյուս հոգեւորականի մատուցմամբ:

- Մարդկանց մեջ արհեստական վախ էին ներշնչել, եւ մարդիկ նախորդ շաբաթ ստիպված մասնակցում էին այդ «պատարագին», բայց մեր ժողովուրդն աստվածավախ է, եւ կարծում եմ, որ այդ հանգամանքը նույնպես խանգարեց մարդկանց՝ մասնակցելու այդ չարի ծիսակատարությանը: Այս անգամ միայն ՔՊ վերնախավի ներկայացուցիչներն էին մասնակցում: Դե, նրանք Աստված չեն ճանաչում, եւ իրենց համար լրիվ նորմալ է: Վերջում մնալու են լրիվ իրենք իրենցով, իրենց պատգամավորներով ու մարզպետներով: Ակնհայտ է, որ անգամ մի շարք պատգամավորներ ներկա չէին այդ ծաղրուծանակին: Նրանցից շատերը մտածում են, որ այս ընթացքում արդեն իսկ այնքան շատ մեղքեր են գործել, որ սրանից շատ չեն գործի:

- Իսկ Ստեփան Ասատրյանի վերջը ո՞րն է լինելու: Ի վերջո` Հովհաննավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, եւ, ինչպես տեսնում ենք, հաջորդ կիրակի Փաշինյանը Թալինում է անցկացնելու: Նախկին հոգեւորականին ի՞նչ ճակատագիր է սպասվում` Ձեր կարծիքով:

- Ստեփան Ասատրյանի հետ լինելու է այն, ինչ լինում է ցանկացած օգտագործված եւ շպրտված իրի հետ: Նա փաստացի օգտագործվեց եւ ուզի, թե ոչ` դեն է նետվելու: Ու որքան էլ նրան արդարացնեն, ասեն` դե, ստիպված էր, ինչ աներ եւ այլն, իրականում նա գիտակից, հասուն մարդ է, ճեմարան է ավարտել եւ բոլորիցս լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել կարգալույծ: Բայց եթե այդքանից հետո էլ կանգ չի առնում, դա մի բան է նշանակում, իրոք կորսված մարդ է: Նա մնալու է մենակ եւ մեկուսացած բոլորից: Արդեն իսկ նրա արտաքինից ու դեմքի արտահայտությունից երեւում է, թե որքան վատ վիճակում է, թեպետ ունի իշխանության աջակցությունն այս պահին: Խաղ է` ջրի երեսին ժամանակավոր մնալու համար, շուտով անցնելու է ջրի տակ…. նա ջրի երեսին կմնա այնքան, որքան պետք է Նիկոլ Փաշինյանին: Հետո կդառնա անպետք իր: Կոպիտ է հնչում, այո, բայց Նիկոլ Փաշինյանն այդպես է վարվում անգամ իր թիմակիցների ու նախկին ընկերների հետ, ովքեր իրեն պետք չեն գալիս: Պետք է կարողանալ պահել արժանապատվությունը եւ չմտնել կեղտոտ խաղերի մեջ: Ով չկարողացավ ու գայթակղությանը տրվեց, մինչեւ վերջ ստորանալու է:

- Քանի որ հակաեկեղեցական այս արշավը չստացավ համաժողովրդական աջակցություն, ի՞նչ եք կարծում՝ դեռ որքա՞ն կարող է շարունակվել եւ ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ:

- Ժամանակ են վերցնելու` պաուզա, որպեսզի նորից գործի անցնեն եւ քայքայեն Եկեղեցին: Սրանք եթե մի բան քայքայելու նպատակ են դնում, հետ չեն կանգնում: Ամեն ինչ կուրանան, անգամ՝ ընտանիք, երեխա, բայց իրենց ուզածին կհասնեն: Ինքներդ էլ տեսաք, որ մի շրջան պաուզա էին վերցրել, հետո սկսեցին սրբազաններին բանտարկել, դրանից հետո այլ խաղ են սկսել, որն այժմ մարում է, արդյունքում դադար կվերցնեն նորից եւ կփորձեն Եկեղեցի ներխուժելու այլ ճանապարհ գտնել: Այնպես որ, հոգեւոր դասն ու հավատացյալ շրջանակները պետք է զգոն լինեն, որովհետեւ սրանք չեն հանդարտվելու: Պետք է մնալ կուռ ու ամուր, որի արդյունքում մի օր անպայման ազատվելու ենք ե՛ւ սրանցից, ե՛ւ սրանց նպատակներից:

- Փաստացի, Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն: Ի՞նչն է խանգարում նրան վարչապետի պաշտոնից հեռացնելուն:

- Խանգարում է անցյալի փորձը: Մարդիկ ունեն վախեր: Փաշինյանն այս տարիների ընթացքում ժողովրդին կերակրել է այն միտքը, որ նախկին իշխանությունները ցանկանում են վերադառնալ: Մարդիկ էլ այդ վախից առաջ չեն շարժվում, բայց եթե մի նոր ուժ հայտնվի՝ նոր պայքարի մեթոդներով, մարդիկ ճիշտ ընտրություն կկատարեն եւ Փաշինյանին կհեռացնեն: Վստահ եմ, որ նոր ուժ ձեւավորվելու է: Հայ ազգը կորսված չէ: Նախորդ ընտրություններում էլ Նիկոլը չէր հաղթելու, եւ մարդկանց մասնակցության թիվը չէր լինելու մեծ, բայց քանի որ քիչ մասնակցություն եղավ, հաղթեց նախկին-ներկա խաղը: Այժմ չի հաջողվելու նման բան: Մարդիկ ուզում են ազատվել այս պատուհասից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test