PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՌԴ-ից երկաթուղով ռուսական ծագման ցորեն է տեղափոխվում դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից. այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,–գրել է նա։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նոյեմբերի 4–ին ՌԴ–ից, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, երկաթուղով Հայաստան է ուղարկվել ցորենով 15 վագոն։ Բեռի ընդհամուր քաշը 1048.8 տոննա է, գրում է Minval.az-ը։
Պարբերականը հայտնել է նաև, որ Ադրբեջանից ՀՀ է ուղևորվել նաև ղազախական ցորենով գնացքը։
Հարցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ ՌԴ-ից դեպի Հայաստան, Ադրբեջանով անցնող երկաթուղով, բեռների ներմուծում է իրականացվել առաջին անգամ՝ 1990-ականներից ի վեր։
«Ղազախական ցորենից բացի երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հիմա էլ ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը:
Այսինքն ոչ միայն Ղազախստանից, այլ նաև ՌԴ-ից է 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծվում Ադրբեջանի տարածքով: Խաղաղությունը սա է: Առաջ գնալը սա է»,-գրել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները՝ կապված իր տարածքով Հայաստանի ուղղությամբ բեռների տարանցման հետ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում անդրադարձել է Ալիևի հայտարարությանը՝ ընդգծելով, որ «Ռուսական երկաթուղիներն» ուսումնասիրում են լոգիստիկայի նոր հնարավորությունից օգտվելու տարբերակները։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test