Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ախտոյաններին Քննչական կոմիտեն տեղափոխել է ապահով վայր hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ախտոյաններին Քննչական կոմիտեն տեղափոխել է ապահով վայր

Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին անում գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել:

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները որոշել էին, որ ստորագրահավաք անեն եւ դիմեն կառավարությանը, որ Ախտոյաններին վտարեն` հանեն հաշվառումից ու հեռացնեն համայնքից: Իհարկե, այս պահանջն օրինական չէր, եւ որոշ իշխանական պատգամավորներ անգամ կեղծ զայրույթով լայվեր էին մտնում, թե` դուք ով եք, որ նման բան պահանջեք, բայց մեր երկրում շատ քիչ բան է հիմա օրինականության շրջանակներում կատարվում, եւ մարդիկ էլ անզորությունից են հաճախ դիմում նման քայլերի:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բնակիչների պահանջը կատարվել է, Ախտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից։ Մեզ պատմեցին, որ նրանց հեռանալուց տեղյակ է նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեն, եւ այդ ամենն «օրենսդրորեն է կատարվել»։ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե դա ինչ է նշանակում: ՔԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, սակայն մանրամասներ չներկայացրին, թե ինչպես է տեղի ունեցել Ախտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց: Միայն ասացին, որ «քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց: Անվտանգության տեսակի հետ կապված՝ չենք մեկնաբանում»։

Նշենք, որ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը Վալոդյա Գրիգորյանի սպանությունն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է, երկրում չէ: Նա դեռ Վ․ Գրիգորյանի սպանությունից առաջ էր լքել Հայաստանի Հանրապետությունը եւ մինչ օրս չի վերադարձել։ Հիշեցնենք, որ Մերձավանի իր տան դիմաց մոտ մեկուկես ամիս առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով երկու մեղադրյալ կա. մեկը Մերձավանի ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է՝ Նարեկ Օհանյանը՝ որպես օժանդակող, մյուսը՝ բուն սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գեւորգ Հարությունյանը: Իրավապահներն այս ողբերգությունը բացահայտված են համարում, ավելին՝ հայտարարել են, որ սա վրեժխնդրություն է՝ դեռ փետրվարին տեղի ունեցած սպանության համար, երբ Փարաքարի գյուղապետի եղբայրն ու եւս 13 հոգի գնացել էին Ախտոյանների տան վրա, կոնֆլիկտի արդյունքում սպանվել էր Ախտոյանների ազգականը՝ Գրիգոր Օհանյանը: Հենց նրա եղբայրն էլ՝ Նարեկը, այժմ մեղադրվում է Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու` պատվեր տալու համար: Ըստ նախաքննական վարկածի, գործ ունենք դասական վենդետայի հետ, երբ սպանվածի հարազատները վրեժ են լուծել իրենց ազգականի մահվան համար, սակայն, չգիտես ինչու, սպանել են միջադեպին մասնակցածներից մեկի եղբորը: Այն դեպքում, որ միջադեպին մասնակցած եղբայրն անգամ սպանության մեջ չի մեղադրվում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test