Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի մի շարք նահանգներում տեղի են ունեցել նահանգապետերի, քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամենանշանավոր արդյունքներից մեկը 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանիի՝ Նյու Յորքի քաղաքապետ ընտրվելն էր։ Նա դարձավ քաղաքի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետը և մեկ դարի ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետը: Այս մասին փոխանցում է Ազատության ռադիոկայանը։
Նախնական արդյունքների համաձայն՝ նա ստացել է նյույորքցիների ձայների մոտ կեսը։
Մամդանին, ով իր քաղաքական հայացքները նկարագրում է որպես ժողովրդավարական սոցիալիզմ, քարոզարշավն անցկացրել է Նյու Յորքը այնպիսի քաղաք դարձնելու կարգախոսով, որտեղ ցածր եկամուտ ունեցող մարդիկ կարող են իրենց թույլ տալ ապրել։
Նա խոստացել է սառեցնել վարձավճարները, ստեղծել անվճար ավտոբուսային երթուղիներ, բացել քաղաքային սուբսիդավորմամբ սուպերմարկետներ և մի շարք այլ քայլեր ձեռնարկել՝ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում՝ բնակչության ամենահարուստ հատվածի հարկերը բարձրացնելու միջոցով, կյանքի արժեքը նվազեցնելու համար։
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ կկրճատի Նյու Յորքի ֆինանսավորումը, եթե դեմոկրատ թեկնածու Մամդանին դառնա քաղաքապետ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test