Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ձերբակալություններով փորձում են ստիպել կաթողիկոսին հրաժարական տալ. Սուրեն Սուրենյանց sputnik sputnik

time
Ձերբակալություններով փորձում են ստիպել կաթողիկոսին հրաժարական տալ. Սուրեն Սուրենյանց
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հակաեկեղեցական արշավի աշխարհագրությունը մեծացնելն ու Թալինի եկեղեցի տեղափոխելը, կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալելը կաթողիկոսի հրաժարականին հասնելու հակասահմանադրական գործողությունների շղթայի հերթական օղակներն են. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ հաջորդ կիրակի` նոյեմբերի 9-ին, կմասնակցի Թալինի սբ. Աստվածածին եկեղեցու պատարագին։ Այդտեղի քահանա տեր Թադեն ավելի վաղ հայտարարել էր, որ միանում է եկեղեցու դեմ դուրս եկած կարգալուծ Ստեփան Ասատրյանին։ Արդեն նոյեմբերի 2-ին ձերբակալվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին` Համբարձում Ներսիսյանը:
«Փորձում են հակել նրան, որպեսզի հրաժարական տա։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ եթե կաթողիկոսն ինքնակամ հեռանա, դա իր համար ռեպուտացիոն ամենաքիչ վնասներով տարբերակն է։ Հակառակ պարագայում, կաթողիկոսը, նույնիսկ բանտում, կարգալույծ կամ պաշտոնազուրկ չէ, և որտեղ էլ նա գտնվի, Վեհարանը ինքնաբերաբար այդ տեղում է»,– շեշտում է Սուրենյանցը։
Սուրեն Սուրենյանցի մեկնաբանմամբ` Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավով Փաշինյանը 2026թ–ի ընտրությունների և իր արտաքին հովանավորների օրակարգերի իրագործման խնդիրներն է լուծում։
«Այդ 2 խնդիրները մեկտեղելով և դիմադրության կենտրոնները չեզոքացնելով`Փաշինյանը փորձում է ստեղծել ավտորիտար կուռ համակարգ` իր նպատակներն իրականացնելու համար»,– ասում է վերլուծաբանը` նկատելով, որ ռեպրեսիաները նաև վկայությունն են այն բանի, որ Փաշինյանը գիտակցում է, որ առնվազն եկեղեցու հարցում չունի լայն հանրային աջակցություն։
«Ո՞վ ասաց, թե այս ընթացքը շարունակելու դեպքում 2026 -ի ընտրությունները ժողովրդավարական են լինելու։ Դրանք ձևական միջոցառման են վերածվելու։ Եթե այս ընթացք ընդդիմությունը չկասեցնի, ավտորիտար մի ծես է լինելու, որոնց միջոցով իշխանությունը վերարտադրվելու է»,– կարծում է Սուրենյանցը։
Իսկ ընդդիմության անելիքն այս պայմաններում, ըստ նրա, պետք է լինի այլընտրանքային օրակարգեր գեներացնելը, դրանց շուրջ հասարակական համախմբում ապահովելը։
Միայն ընդդիմության` սեփական օրակարգի ձևավորման դեպքում, Նիկոլ Փաշինյանը, Սուրենյանցի համոզամբ, կմնա միայնակ իր հակասահմանադրական ձեռնարկների մեջ և կսպառի իր ռեսուրսները։
Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված երկրորդ «պատարագը»: Ավելի ուշ վարչապետը հայտարարեց, որ հաջորդ կիրակի` նոյեմբերի 9-ին, կմասնակցի Թալինի սբ. Աստվածածին եկեղեցու պատարագին։
Տարօրինակ զուգադիպությամբ, այս իրադարձություններին հաջորդեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու` Համբարձում Ներսիսյանի ձերբակալությունը, ապա` կալանավորումը` Վաղարշապատում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության մեղադրանքով։
Հավելենք՝ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Հավելենք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test