ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի խոսքով՝ ամեն օր կերտվում է խաղաղություն: Ըստ նրա՝ այն գործընթաց է, որը պետք է փայփայել:
Վարդանյանը կարծում է, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը բավարար պայման են խաղաղության հաստատման համար:
Խոսելով Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված աղմուկի մասին՝ պատգամավորը պահանջում է, որ նրա եղբայրը՝ Եզրաս Ներսիսյանը, նախ պատասխանի հարցին՝ ԿԳԲ գործակա՞լ է, թե՞ ոչ:
«Իրեն հոգևոր առաջնորդ հռչակած մարդը պետք է առնվազն իրեն դրսևորի հոգևոր առաջնորդի նման: Հոգևոր առաջնորդը չի կարող բաժանարար գծեր դնել ժողովրդի միջև»,- ասում է նա, ապա կասկածանք արտահայտում. «Վստահ չեմ, որ եկեղեցու կառավարումն ամբողջությամբ Կտրիճ Ներսիսյանի ձեռքին է»:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ հաջորդը Մայր Աթոռում են աղոթելու, և ընդդիմադիր գործիչների ու որոշ հոգևորականների կողմից սա սպառնալիք որակելուն՝ իշխող ուժի անդամը զարմանք է արտահայտում. «Աղոթքը ինչպե՞ս կարելի է սպառնալիք ընկալվել»:
Մեկնաբանելով «Մեր ձևով» շարժման անդամների «ցնծագին» լուրի տարածմանը, թե Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տալու հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին, Վարդանյանը նկատում է. «Թաքեր Կարլսոնը երևի նստել նայել է, ասել՝ ըհն, Նարեկից հարցազրույց կվերցնեմ. աբսուրդ է: Հիշում ենք, որ ընտրությունների ժամանակ էլ հայտնի պարբերականներն անդրադառնում էին Քոչարյանին, հիմա չկան նման բաներ: Մարդիկ, որոնք գումար ունեն, տալիս են մեկին, ասում են՝ կլինի ինձնից հարցազրույց վերցնեք, ասում են՝ լավ, արի»:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը շեշտում է՝ ՀՀ ժողովուրդը երբեք իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը չի զիջի:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test