Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պատշաճ չեմ համարել հանձնախումբը, անդամներ կան, որոնց վարքն է քննարկելու. տեր Տարոնը քննարկումից հրաժարվել է armtimes.com armtimes.com

time
Պատշաճ չեմ համարել հանձնախումբը, անդամներ կան, որոնց վարքն է քննարկելու. տեր Տարոնը քննարկումից հրաժարվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տեր Տարոն քահանան նոյեմբեր 4-ին՝ ժամը 15:00-ին, կանչվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։

Քահանան լրագրողներ հետ զրույցում տեղեկացրել է, որ հանդիպումից և իրեն վերաբերող ցանկացած հարցի քննարկումից հրաժարվել է՝ պայմանավորված հանձնախմբի կազմով:

«Ես պատշաճ չեմ համարել այդ հանձնախումը, խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին»,-լրագրողների հետ զրույցում ասել է տեր Տարոնը:

Ովքեր են եղել հանձնախմբում հարցին քահանան չի պատասխանել՝ նշելով, որ այդ մասին լրագրողները կարող են իմանալ Մայր Աթոռի եղեկատվական համակարգից:

Ես ի սկզբանե չեմ թաքցրել, որ քննարկմանը չեմ մասնակցելու, եթե հանձնախմբում լինեն ինձ համար անընդունելի մարդիկ, որոնց վարքը քննվելու է: Ես ասացի թույլ տվեք հրաժարվել այս կազմով քննարկումից և դուրս եկա:

Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու: Իհարկե որոշողն Աստված է, բայց ես այս կարծիքին եմ»,- տեղեկացրել է քահանան:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test