Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չինաստանը ճանաչեց Ռուսաստանի պատերազմի իրավունքը 1in.am 1in.am

time
Չինաստանը ճանաչեց Ռուսաստանի պատերազմի իրավունքը

ՌԴ վարչապետ Միշուստինը նոյեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Միշուստինը Չինաստան է այցելել նախօրեին և մասնակցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների 30-րդ նիստին: Ռուսաստանի Դաշնության վարչապետը Չինաստան է այցելել Թրամփ-Սի Ծինփին հանդիպումից մի քանի օր հետո: Եվ առաջին տպավորությունն այն է, որ Չինաստանի առաջնորդը նրան ընդունել է, որպեսզի հավաստիացնի, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ուղեգիծը փոփոխության չի ենթարկվել:

Ռուսաստանի կառավարության մամուլի հարղորդագրությունն ասում է, որ Սի Ծինփինը վերահաստատել է «պետությունների ղեկավարների միջև ռազմավարական փոխվստահության բարձր մակարդակը և սերտ շփումները՝ որպես երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության առանցքային երաշխիքներ»: Ռուսաստանի և Չինաստանի կառավարության ղեկավարների 30-րդ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ կոմյունիկե: Ընդգծվել է, որ կողմերը «կշարունակեն բոլոր ասպարեզներում ամրապնդել համագործակցությունը և պատշաճ ձևով պատասխանել արտաքին մարտահրավերներին»:

Համատեղ կոմյունիկեն, ընդսմին, արձանագրում է, որ Ռուսաստանը սատարում է միասնական Չինաստանին՝ Թայվանով հանդերձ, իսկ Պեկինը ճանաչում է «Ռուսաստանի հանուն ինքնիշխանության և անվտանգության քաղաքականությունը»: Ուշագրավ է, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Չինաստան է այցելել Հարավային Կորեայում ԱՄՆ և ՉԺՀ առաջնորդների հանդիպումից մի քանի օր անց: Ըստ էության, դա որոշակի իմաստով «ստուգողական այց է»: Միշուստինը փորձել է հասկանալ, թե Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունները որքանով կարող են բարելավվել, արդյոք Թրամփին կհաջողվի՞ Սի Ծինփինին «բաժանել» Վլադիմիր Պուտինից:

Ըստ ռուս-չինական համատեղ Կոմյունիկեի վերոհիշյալ արձանագրումների, Պեիկինը ոչ միայն հաստատել է Մոսկվայի հետ համապարփակ ռազմավարական դաշնակցությունը, այլև փաստացի ճանաչել «հանուն ինքնիշխանության և անվտանգության» պատերազմ վարելու Ռուսաստանի «իրավունքը»: Չինաստանն, իհարկե, Ուկրաինայի դեմ պատերազմում հազիվ թե Ռուսաստանին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերի, բայց նրա քաղաքական աջակցությունը նվազ կարևոր չէ:

Այս համատեքստում հարց է՝ եկող տարվա ապրիլին ԱՄՆ նախագահ Թրամփը կայցելի՞ Պեկին: Ռուս-չինական համատեղ Կոմյունիկեում Թայվանի չինաստանապատկանության միանշանակ ընդգծումն արդեն ոչ թե Եվրոպային կամ ՆԱՏՕ-ին, այլ Միացյալ Նահանգներին ուղղակի արված զգուշացում է: Միշուստինի Չինաստան այցը պետք է ազդակ լինի նաև Կենտրոնական Ասիայի երկրներին, որ պատրաստվում են Միացյալ Նահանգների հետ գագաթնաժողովի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test