Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուբեն Վարդանյան. Հուսով, որ «Ավրորա»-ն կպահպանի հայկական արմատները mediamax.am mediamax.am

time
Ռուբեն Վարդանյան. Հուսով, որ «Ավրորա»-ն կպահպանի հայկական արմատները

Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ եւ գործընկերներ,

Նախեւառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ եւ աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։

Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչեւ 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում եւ երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։

Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2024 թվականը, երբ Երեւանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության եւ հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաեւ հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։

Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին եւ Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին եւ նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու եւ այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի եւ ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի եւ հանձնառության, ինչպես նաեւ՝ այն իսկապես եզակի երեւույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։

«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։

Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբեւէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով եւ «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, եւ «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետեւեն ձեր օրինակին:

Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով։

Երախտագիտությամբ եւ հույսով՝

Ռուբեն Վարդանյան»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test