Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Զանգեզուրի միջանցքը լայն հասկացողություն է Ադրբեջանի համար. ադրբեջանցի փորձագետ aravot.am aravot.am

time
Զանգեզուրի միջանցքը լայն հասկացողություն է Ադրբեջանի համար. ադրբեջանցի փորձագետ

-Զանգեզուրի միջանցքը լայն հասկացություն է Ադրբեջանի համար, չի վերաբերում TRIPP-ին: Ի տարբերություն Հայաստանի՝ դա չունի բացասական նրբերանգ: Հայաստանն ունի այլ ընկալում միջանցքի վերաբերյալ: Մարդիկ միջանցքը այլ կերպ են ընկալում Ադրբեջանում, Հայաստանում այլ կերպ են ընկալում,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևը:

Հաջորդ հարցին՝ ինչ նկատի ունեն Ադրբեջանում անխոչընդոտ հասանելիություն ասելով՝ Շիրիեւը պատասխանեց. «ԱՄՆ-ն պետք է ապահովի, դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է՝ օգնել Հայաստանին ապահովել: Մենք չենք կարող ենթադրել Ադրբեջան-ՀՀ -ԱՄՆ բանակցությունների պարագայում: Ժամանակը ցույց կտա, թե ինչ է նշանակում անխոչընդոտ հասանելիություն: Արդյոք դա կնշանակի՞ էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե՞ կնշանակի այլ մեխանիզմ կողմերի միջեւ դա ապահովելու համար»:

Իսկ ադրբեջանցիները պատրա՞ստ են գալ ՀՀ-ում ապրել ՀՀ քաղաքացիությամբ հարցին, Թոփչուբաշեւի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն եւ համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովը պատասխանեց. «Էթնիկ ադրբեջանցիների ահռելի համայնք կա, որոնց նախնիներն ապրել են Հայաստանում: Մի քանի ալիքներով դուրս են եկել, հատկապես 20-րդ դարում: Հիմա վերաբնակվել են Ադրբեջանում եւ Ադրբեջանից դուրս: Նրանք որոշակի ենթաէթնիկ խումբ են, ունեն իրենց ծեսերը, նույնիսկ պարերը: Ահռելի քաղաքական ու տնտեսական ուժ ունեն Ադրբեջանում, ուստի արհամարհել այդ համայնքի գոյությունը սխալ կլիներ: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ժողովուրդների միջեւ կոնտակտների հարցում պետք է այդ համայնքի անդամներին ներգրավենք սերտ հաղորդակցության մեջ հայերի հետ, որ որոշակի հաղորդակցություն ձեւավորեն, որովհետեւ 30-40 տարի յուրաքանչյուր հասարակություն ապրել է իր փուչիկի մեջ»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի փորձագետները Երեւան են ժամանել «Օրբելի ֆորումին» մասնակցելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test