-Պետք է հարցը ուղղեք Ադրբեջանի պաշտոնատար անձանց, բայց եթե փորձագիտական կարծիք եք ուզում լսել, առաջարկում եմ՝ բոլորս ստուգենք Վաշինգթոնի հռչակագիրը երկու երկրների միջեւ, որը վերաբերում է տարածքային ամբողջականության երկուստեք ճանաչմանը,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշեւի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն եւ համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե չե՞ք կարծում, որ հակասական հայտարարություններով չեք նպաստելու խաղաղության հաստատմանը: Լրագրողը հիշեցրել էր Ադրբեջանի նախագահի վերջին այն հայտարարությունը, թե հայկական բնակավայրերը հայկական տեղանուններ չունեն, ադրբեջանական ծագում ունեն, ինչպես օրինակ՝ չկա Սեւանա լիճ, կա Գյոյչա:
Հուսեյնովի խոսքով՝ Բաքվի ձգտումը եղել է ունենալ անխոչընդոտ հասանելիություն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւան էքսկլավի միջեւ. « Ներկայումս, եթե ճիշտ եմ հասկանում, հիմնական բանակցությունները տեղի են ունենում ՀՀ -ԱՄՆ միջեւ, վերաբերում են կարգավիճակին, ձեւաչափին, տարբեր հարցերին: ՀՀ Հարավի շրջանակային ծրագրերի հետ կապված՝ Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է՝ ունենալ արագընթաց ու անխոչընդոտ անցում: Հիմնական նպատակն այն է, որ այնպես անել, որ շահութաբաժիններ քաղեն Նախիջեւանի բնակիչները, որոնք տուժել են մոտ 40 տարի տեւած հակամարտության հետեւանքով: Ադրբեջանում կոնսենսուս կա, որ Նախիջեւանի ազգաբնակչությունը արժանի է տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները»:
Հիշեցնենք, որ Հուսեյնովը Երեւան է՝ ժամանել «Օրբելի ֆորումին» մասնակցելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test