Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փաշինյանը կարող է կրոնական նոր ուղղություն հիմնադրել, ինչ-որ մեկին օծի քահանա և դառնա այդ կառույցի Աստվածը…». Տեր Վրթանես քահանա Բաղալյան 168.am 168.am

time
«Փաշինյանը կարող է կրոնական նոր ուղղություն հիմնադրել, ինչ-որ մեկին օծի քահանա և դառնա այդ կառույցի Աստվածը…». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը, ով հոկտեմբերի 15-ին իր եղբայրակից շատ հոգևորականների հետ բերման էր ենթարկվել Երևանի քննչական վարչություն, ասում է՝ երկրի ու Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակում միասնականություն է պետք, հայ ազգը պետք է եկեղեցու կողքին լինի։

«Ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի լրատվամիջոցներով փոխանցվող ապատեղեկատվությունների խայծը չպետք է ուտենք։

Օրինակ, համացանցում Վեհափառին իր ավազանի անունով դիմողներին պետք է բլոկավորեն, անկախ նրանից՝ ծանո՞թ է, թե՞ բարեկամ, այս մարդիկ հայտնվել են ապատեղեկատվության դաշտում։ Մեր միջավայրը պետք է մաքրենք, դրանից հետո կտեսնենք, որ այս փոքրիկ խմբակը մեկուսացել է հասարակությունից։

Երկորդը՝ իրավական դաշտում մեր իրավունքները պետք է պաշտպանենք։ Եթե Հայաստանում չենք կարողանում, որովհետև իրենք լավ «փաստաբան» ունեն՝ Սրբուհի Գալյան անուն-ազգանունով, որն իրենց շահերը շատ լավ պաշտպանում է. մենք կարող ենք միջազգային դատարանում եկեղեցու իրավունքները, իրենց կոպիտ միջամտությունները, սեփական տարածք ներխուժումները պաշտպանել»,- 168.am հետ զրույցում նշեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Ըստ հոգևորականի, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է զուտ ինչ-որ եկեղեցի ունենալ, կարող է գնալ մի վայրում եկեղեցի կառուցել, ինչ-որ մեկին օծի քահանա, ձեռնադրի, հիմնադրի կրոնական նոր ուղղություն և դառնա այդ կառույցի Աստվածը։

«Ամեն օր այս կառույցի «քահանաները» Նիկոլ Փաշինյանին կարող են ասել, որ՝ «դու Հերովդեսի նման չես, բոլորից գերակա ես, չկա քեզ նման՝ աննման»։

Ինչ վերաբերում է Թալինում հաջորդ կիրակի սպասվող պատարագին, ապա այստեղ Նիկոլ Փաշինյանի խնդիրը բոլորովին այլ է։ Քանի որ Հովհաննավանքը գյուղական բնակավայրում է, և երբ այնտեղ կիրակիներին ավտոբուսներով մարդիկ են տանում, իրենց թիմի անդամներն են գնում և այլն, անմիջապես նկատվում է։ Լրագրողներն էլ չափից ավելի օպերատիվ են, բոլորի դեմքերը ֆիքսում են, դրանց դեմքերը այս 7 տարիների ընթացքում արդեն ճանաչում են։ Հիմա որպեսզի կարողանան Թալինում վարչական ռեսուրսն օգտագործեն՝ մանկապարտեզներից, դպրոցներից ակտիվ ներգրավվեն, մարդաքանակ ապահովեն, այնտեղ ավելի հեշտ է այս ամենն անելուց հետո աննկատ լինել։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին փոքր է, ավելի հեշտ կլինի լցնելը»,- հավելեց քահանան։

Նա նաև շեշտեց՝ Հովհաննավանքում Տեր Սարգիս քահանային շատ սիրում ու հարգում են, նախկինում էլ շատ են հարգել Տեր Եփրեմին, ով Հովհաննավանքում մեծ վաստակ ունի։

Նրա օրոք եկեղեցում կատարված աշխատանքները եթե դուրս բերվի, հավանաբար եկեղեցին դատարկ կմնա։

«Ի դեպ, երեկ Սարգիս քահանայի ծննդյան օրն էր, ի սրտե շնորհավորում եմ, նա իսկապես արժանավորագույն քահանա է։ Նրա մասին զրպարտություններ են տարածում, թե իբր «խադավիկ» է եղել և այլն, սա ուղղակի աբսուրդի ժանրից է, նա ճեմարանում իմ համակուրսեցին է եղել։ Ճեմարանից զատ, նա սովորել է նաև Մանկավարաժական համալսարանի պատմության ֆակուլտետում, ավարտել է նաև մագիստրատուրան, ուսուցչի որակավորում ունի։ Նա բարձր կրթությամբ հզոր անհատականություն է, բոլորս ենք հիանում նրա համեստությամբ, խոնարհությամբ, առաքինի կերպարով»,- ասաց հոգևորականը։

Տեր Վրթանես Բաղալյանից հետաքրքրվեցինք՝ Ստեփան Ասատրյանից և մյուս երկու քահանաներից զատ, արդյո՞ք կլինեն այլ հոգևորականներ, ովքեր կկանգնեն Նիկոլ Փաշինյանի կողքին, հոգևորականը պատասխանեց.

«Քրիստոսի 12 առաքյալներից մեկը՝ Հուդան, մատնեց, այսօր եթե մոտ 250 քահանաններից 3-ն են միացել Հուդային և դուրս եկել Հիսուս Քրիստոսի եկեղեցու դեմ՝ մեծ քանակ չէ, հատկապես հաշվի առնելով այն վարչական լծակներն ու ռեսուրսները, որն իրենք օգտագործում են։ Իրենց թիմակիցներից մեկը հայտարարում էր, թե այն քահանաները, որոնք ինչ-որ բան ունեն Մայր Աթոռի դեմ, մեր աջակցությունն ենք հայտնում։ Այսինքն՝ Տեր Սարգիս և Տեր Մանուկ քահանաների իրավունքները Հովհաննավանքում ոտնահարում են, չեն պաշտպանում, բայց պատրաստ են պաշտպանելու նրանց իրավունքները, որոնք դեմ են դուրս եկել Մայր Աթոռին ու կաթողիկոսին»,- ընդգծեց հոգևորականը։

Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-ից հետո Քննչականից որևէ ծանուցում չեն ստացել, իսկ հոկտեմբերի 26-ին իրենց Քննչական հրավիրելու ծանուցագրերի նպատակը մեկն էր, որպեսզի որևէ մեկը չգնար և խանգարեր Հովհաննավանքի պղծմանը։

«Քննչական մեզ տանեն՝ ի՞նչ հարցնեն, ասեն՝ վերադասի ցուցումով գնացե՞լ եք ընդդիմության ցույցերին, դե, պատասխանը պարզ է, որ չենք գնացել։ Եթե վերադասից նման հանձնարական լիներ, ես սիրով կգնայի, բայց նման հանձնարակական չի եղել երբևէ»,- նշեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «նորոգում» է եկեղեցին և այդ համատեքստում լծվել է Վեհափառ հայրապետին հեռացնելու գործընթացին։ Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանն առաջինն է, ով կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին։

Նշենք նաև, որ Հովհաննավանքում տեղի ունեցողի վերաբերյալ Մայր Աթոռը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով.

«Իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test