Ասում են՝ ներքին աուդիտորիայի համար են ադրբեջանցիները Սևանին Գյոյչա ասում։ Բա դուք ներքին աուդիտորիա չունե՞ք։ Բա դուք ձեր ներքին աուդիտորիայում հեղինակություն, պատիվ, թասիբ կորցնելու հաշվին ոտնահարել եք մեր պատմական հիշողությունը, մեր լեքսիկոնից, հիշողությունից իսպառ վերացրել եք Արցախը, Արարատը, ցեղասպանությունը, հայկական պատմական տարածքները։
Դուք պատրաստ եք ներքին աուդիտորիայում ձեր աջակցության վերջին կրճոններն էլ ցրիվ տալ՝ միայն թե արտաքն աուդիտորիայից՝ Բաքվից ու Անկարայից հաթաթա չստանաք։ Որովհետև արտաքին աուդիտորիայից վախենում եք ու ձեր վախը չափել ու հաշվել են Բաքվում ու Անկարայում։ Որովհետև արտաքին աուդիտորիայի հետ ոչ դիվանագիտական լեզու ունեք բան պայմանավորվելու, ոչ՝ գիտելիք։ Միայն վախ, ու այդ վախից՝ ամեն ինչի հետ համաձայնվելու ու ինքնիշխանության բոլոր լծակները զիջելու պատրաստակամություն։
Իսկ ներքին աուդիտորիայի դեմ պայքարը ավելի հեշտ է՝ քրեական գործեր կարել ու բանտեր լցնել։ Ասում է՝ որքան Հայաստանում հնչում է Արցախը, այնքան Ադրբեջանում Բեսարգեչարը։ Ու մեկը չկա ասի՝ Ադրբեջանում Սևանը Գյոյչա, Երևանը՝ Էրիվանյան խանություն, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքը ադրբեջանական պատմական հող անվանում են երկրի նախագահի մակարդակով։ Հայաստանում Արցախը Արցախ է անվանում միայն ընդդիմությունը։ Հայաստանի իշխանությունը վախենում է նույնիսկ Արարատի պատկերից։ Կա՞ տարբերություն։
Կա՞ տարբերություն խորհրդային ժամանակ հայկական ինքնավար մարզը՝ հետխորհրդային շրջանում 30+ տարի միջազգային ինստիտուցիոնալ մակարդակով վիճելի տարածք ու ընթացիկ բանակցությունների առարկա համարվող Արցախը Արցախ անվանելու ու երբևէ չվիճարկված հայկական Սևանը Գյոյչա անվանելու մեջ։ Թե՞ Ալիևին արդարացնելու համար պատրաստ եք այդտեղ էլ հավասարության նշան դնել։
Իբր «խաղաղություն» ստորագրած Ալիևը բացեիբաց սպառնում է գրավել Հայաստանը՝ «մեքենաներով» եկող ադրբեջանցիներով, պնդելով, որ պատմական քարտեզներում ոչ Հայաստան կա, ոչ Սևան։ Այն դեպքում երբ հայկական կողմը Արցախ բառի իսկի Ա տառն է վախենում արտաբերել։ Հայաստանի իշխանությունները մեկնաբանում ու բացատրում են, թե Ալիևն ինչ է ասել, ինչ աուդիտորիայի համար է ասել, կարծես Կոնֆուցիոս են մեկնաբանում։ Ի՞նչ կա մեկնաբանելու։ «Խաղաղության» ձեր պարտնյորը ձեզ լավագույն դեպքում ծաղրում է, վատագույն դեպքում՝ մեզ սպառնում։
Մնում է բացեք այդ «ռուսական քարտեզները» ու փորձեք գտնել պատմական «Գյոյչան»՝ «նորաձև կրթության» շրջանակներում արդարացում գտնելով Ալիևի համար։
Արեգ Մարգարյան
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test