Ծափաթաղում անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի մարմինը առավոտյան բերել են Ծափաթաղի իրենց տուն:
Տիգրան Օգանեսովին հուղարկավորել են:
Փոքրիկի հուղարկավորությունից հետո գումարվելու է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու և ընտանիքում ապրող մյուս երեխաների ապագայի հարցը:
Բացի երեքամյա տղայից՝ ընտանիքն ունի ևս չորս երեխա. ըստ համայնքի բնակիչների՝ չորսն էլ առողջական խնդիրներով։ Բացի այդ՝ տանն ապրում են նաև երեխայի հորաքրոջ երեխաները՝ դարձյալ առողջական խնդիրներով:
Հանձնաժողովի նիստի ընթացքում երեխաների խնամակալության հարցն է քննարկվելու, ռիսկերի գնահատումից ու մյուս աշխատանքներից հետո պետք է որոշվի, թե մյուս չորս երեխաները որտեղ և ում հետ են շարունակելու ապրել։
Նշենք, որ փոքրիկ Տիգրանն ապրում էր 6 հոգուց բաղկացած ընտանիքի հետ՝ ծնողների, տատ ու պապի, քույր-եղբայրների և հորաքրոջ։
Փոքրիկը որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 27-ից. նրա մարմինը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test