Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խաղաղության պայմանագիրը չի սահմանելու՝ ինչ է խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ aravot.am aravot.am

time
Խաղաղության պայմանագիրը չի սահմանելու՝ ինչ է խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ

«Խաղաղության պայմանագիրը չի սահմանելու՝ ինչ է խաղաղություն նշանակելու: Խաղաղությունը վերացական է ոչ միայն ՀՀ-Ադրբեջան համատեքստում: Երբ ասում ենք խաղաղություն, այն խնամել է պետք երկու հասարակությունների համար, բնորոշել է պետք: Ներկայումս բնորոշելու փուլում ենք»,-այսօր «Օրբելի ֆորումի» ժամանակ ասաց Կարնեգիի Ռուսաստանի եւ Եվրասիայի կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիեւը:

Ըստ նրա՝ մեզ պետք են պրակտիկ քայլեր՝ պրակտիկ աշխատանք փոխկապակցվածության ուղղությամբ. «Ինչը նշանակում է էքսկլավի մեկուսացումը պետք է հաղթահարվի, ՀՀ-ն ինտեգրվի կապակցվածության ծրագրերին, Վրաստանը ներառվի այս եռյակի մեջ, լինի ՀՀ-Վրաստան-Ադրբեջան եռյակ: Իրական հնարավորություն կա, որ այս երեք երկրները միավորվեն ու հաղթահարեն տարածաշրջանի մարտահրավերները»:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար անհրաժեշտ է նաեւ տնտեսական փոխկախյալությունը, ինչը, ըստ նրա՝ «trip» ծրագրի մեջ մտնում է. «Ադրբեջանական գազի արտահանումը տարբեր շուկաներ, այդ թվում նաեւ ՀՀ: Տրանսպորտն ու տնտեսությունը կստեղծեն այդ փոխկախյալությունը»:

Անդրադառնալով հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն՝ նա նկատեց, որ անհրաժեշտ է շոշափելի օգուտ, այսինքն՝ մարդիկ պետք է համոզված լինեն, որ այդպես կշարունակվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test