«Օրենքի հեղինակներն էլ շատ լավ գիտեն, որ ես այդքան էլ հաշտ չեմ այդ որոշման հետ։ Իմ կարծիքով, կարելի էր շատ ավելի արդյունավետ եղանակ գտնել այդ խնդրի լուծման համար, որպեսզի «Շողակաթը» ծառայեր հասարակությանը։ Ի վերջո, դա հասարակական հեռարձակողի ալիքներից մեկն է։ Բայց այն թնջուկը, հնացած, մեջ գցած հիվանդությունը, որը ուղեկցում էր «Շողակաթի» աշխատանքները․․․ որովհետեւ այն, ինչ «Շողակաթը» ուներ, որեւէ կերպ իրավաբանորեն ամրագրված չէր»,–խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողի լիցենզիայից զրկելու հարցին։
Միաժամանակ, ըստ նրա 20 տարի այն գործել է հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների բանավոր պայմանավորվածությունների դաշտում եւ գրեթե անօրեն։ ՀՌՀ վերջին տարիների մշտադիտարկումներն էլ, ըստ նրա, ցույց են տալիս․ «Ինքը կրթական-մշակութային չէր։ Կրթական հաղորդումներ գրեթե չկային։ Ավելի շատ ինքը կղերական-հոգեւոր հաղորդումներ սփռող հեռուստաալիք էր»։
Տիգրան Հակոբյանի գնահատմամբ, հանրությունը այդ հեռուստաալիքը գրեթե չէր նայում, «Շողակաթ» հեռուստաընկերությունն էլ իր առաքելությունը չէր կատարում, քանի որ կրթական ալիքը չի կարող հաճախ հեռարձակել մեկ քահանայի ճառեր, որը «միջնադարյան, խավարամիտ» մարդու բովանդակություն է, ոչ թե կրթական ալիքին հարիր կոնտենտ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test