«Վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է հիմնական լոգիստիկ հանգույցը միջին միջանցքում, տրանսպորտային ենթակառուցվածքի էական ներդրումների շնորհիվ»,- «Օրբելի ֆորումի» ժամանակ այսօր ասաց Թբիլիսիի միջին միջանցքի հետազոտական կենտրոնի ղեկավար Պաատա Ցագարեիշվիլին:
Նա ներկայացրեց վերջին 10 տարում միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՄՏՄ) միջին միջանցքի տրանսպորտային հոսքերի վերաբերյալ իրենց կենտրոնի կատարած հետազոտությունը:
Ըստ նրա՝ վերջին 10 տարում Վրաստանից Ադրբեջան բեռնային հոսքերը նվազել են 40 տոկոսով, Ադրբեջանից Վրաստան ուղղությամբ 15 տոկոսով են նվազել. «Սա խոսում է այն մասին, որ բեռնային հոսքերը Եվրոպայից Կենտրոնական Ասիա ուղղությամբ էական նվազել են, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տարողունակությունը այս պահին 5 մլն տոննա է, սակայն 2023-ին օգտագործվել է այդ տարողունակության միայն 11 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է: Փոթիի պարագայում միջինը երկու միլիոն տոննա բեռ երկաթգծով, էլի մեծ ծավալ չէ: ՌԴ-ից Ադրբեջան երկաթուղային փոխադրումները 9 անգամ ավելի մեծ են, քան հակառակ ուղղությամբ: Տրանսպորտային հոսքը Ադրբեջանից Ղազախստան Կասպից ծովով ցածր է ՝ օրը 7 անգամ ավելի պակաս, քան ընդհանուր տրանսպորտային փոխադրումները Ղազախստանից Ադրբեջան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test