Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին»․ Ժաննա Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված Սահակ Մանուկյանի մասին aravot.am aravot.am

time
«Խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին»․ Ժաննա Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված Սահակ Մանուկյանի մասին

«Նախարարությունն է ստացել բողոքը եւ ուղարկել ԲՈՒՀ-ին՝ դիտարկման։ Խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով վերջերս ԵՊՀ-ից հեռացված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Սահակ Մանուկյան մասին հարցին։ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրն էր վերջինիս գաղտնի ձայնագրել լսարանում։

«Ուսանողները բավական հասուն մարդիկ են՝ գնահատելու իրենց մատուցվող նյութի բովանդակությունը եւ նպատակը։ Ամենեւին չեմ կարծում, որ հեշտությամբ կարելի է մանիպուլացնել մեր սովորողներին եւ չեմ կարծում, որ դասախոսները դրանով պիտի զբաղվեն։ Ժամավաճառությամբ զբաղվելը, ինչը տարիներ շարունակ ընդունված է եղել, կենցաղային խոսակցությունները, այլեւայլ նպատակներով լսարաններ մտնելը, օրակարգեր լցնելը, որը մեր բոլոր ԲՈՒՀ-երում էլ մի տարածված բան է եղել եւ շարունակում է մնալ՝ որոշ դասախոսների պարագայում, չպետք է հանդուրժեն առաջին հերթին մեր ուսանողները։ Անթույլատրելի է ուսանողներին թիրախավորելը։ Ու եթե չեն հանդուրժում՝ շատ ճիշտ են անում»,- ասաց նա։

Հարց էր հնչել նաեւ «Գեւորգյան» ճեմարանի մասին։

«Գեւորգյան» ճեմարանը լիցենզավորված ԲՈՒՀ է։ Այնտեղ պետք է գործեն ԲՈՒՀ-ին վերաբերող բոլոր կանոնները։ Դու խոսում եք տեսուչի՝ հարթակից ունեցած ելույթի մասին, որը կարող է ընկալվել քաղաքական բովանդակության։ Հարցը քննարկում ենք։ Չեմ կարծում՝ նման գործողությունները որեւէ կերպ պետք է խրախուսվեն կամ աննկատ մնան»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test