Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Նա չի ընդունում Մայր Աթոռի որոշում և շարունակում է եկեղեցական ծեսեր իրականացնել Հովհաննավանքում։ Կարգալույծ քահանայի ձեռամբ պատարագ մատուցելով պղծվա՞ծ է համարվում վանքը, թե՞ չէ, Տեր Տարոն քահանա Հունանյանը խուսափում է պատասխանել, բայց նրա համարել ընդունելի չէ Ստեփան Ասատրյանի կարգալուծության փաստը։ «Ո՞վ է որոշել Տեր Արամ քահանայի կարգալուծության հարցը․ կարգապահական հանձնախո՞ւմբը։ Հարց է ծագում կարգապահական հանձնախումբը իրավակա՞ն մարմին է, թե՞ խորհրդատվական։ Եթե խորհրդատվական մարմին է, ապա ինչպե՞ս կարող է որոշել։ Եթե իրավական մարմին է, ապա ո՞վ է այն հիմնադրել և ի՞նչ իրավական հիմքով։ Ուրեմն՝ որևէ իրավական մարմին պետք է հաստատված լինի Ազգային եկեղեցական ժողովի կողմից, բայց Ազգային եկեղեցական ժողովը վերջին անգամ գումարվել է 25 տարի առաջ, որի ժամանակ նման մարմին չի ձևավորվել, որը ուժ կունենա քահանային կարգալույծ ճանաչել։ Եթե խորհրդատվական մարմին է, ապա այդ մարմինն ընդամենը խորհուրդ տալու համար է Կաթողիկոսին, գործիք է նրա ձեռքին և, հատկապես, վերջին ժամանակների զարգացումները մեզ կասկածի տեղ են տալիս այդ հանձնախմբի անդամների համաչափությունը նման հանձնախմբում։ Շատ չպարզված դեռ հարցեր կան»,- ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը։
Քահանան համոզված է այս ամենը շուտով կավարտվի։ Արդյոք նա Եկեղեցուն չհնազանդվելու, խոնարհություն չցուցաբերելու և կարգալույծ հռչակված քահանային աջակցելու համար կզղջա՝ Տեր Տարոնը պատասխանեց․
«Մարդ պիտի զղջա, գիտե՞ք, որ արարքի համար, որ վատ բան է արել։ Ես ի՞նչ վատ բան եմ անում կամ արել»։
Հիշեցնենք․ կարգալույծ քահանային իր աջակցությունն է հայտնել Տեր Տարոնը և Տեր Թադեն։
Նանիկ Աղասյան
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test