Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ է հրավիրվել. քննարկվելու են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր՝ այդ թվում նաև ծնողներին ծնողական իրավունքից զրկելու և երեխաների հետագա խնամքի հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
«Նիստին կմասնակցեն երեխաների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների, դպրոցի, ոստիկանության, միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները։ Այսինքն նիստին կմասնակցեն բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք շփվել են այդ ընտանիքի հետ և տեղյակ են իրավիճակին։ Բազմաթիվ հարցեր են քննարկվելու ընտանիքին առնչվող, երեխաների հետագա ճակատագրի հետ կապված, նաև բարձրացնելու ենք ծնողներին ծնողական իրավունքից զրկելու հարցը։ Այսօր առաջին անգամ նման լայնածավալ քննարկում ենք կազմակերպում։ Այսօր երեխաների հետագա խնամքի հարցը պետք է լուծենք»,–ասաց Մամիկոն Գալոյանը։
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test