Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մինչեւ ապրիլ՝ այս պահին սկսված, աշխատանքներն ավարտվելու են»․ Ժաննա Անդրեասյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման մասին aravot.am aravot.am

time
«Մինչեւ ապրիլ՝ այս պահին սկսված, աշխատանքներն ավարտվելու են»․ Ժաննա Անդրեասյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման մասին

«Խնդրում եմ ապատեղեկատվությունը դադարեցնել․ հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է։ Մինչեւ ապրիլ՝ այս պահին սկսված աշխատանքներն ավարտվելու են»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման շուրջ ծավալվող աղմուկի մասին հարցին։

«Շատ են մանիպուլյացիաները։ 2015-ին նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Այս բոլոր լուծումները գիտամշակութային խորհրդում քննարկվել են։ Լուծումներ առաջարկել է նաեւ հուշահամալիրի հեղինակը, բազմաթիվ մասնագետներ, դրանք երկար քննարկվել են»,- ասաց նա՝ հավելելով․ «Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքները, ամբողջ ընթացքը վերահսկվում է»։

«Ծիծեռնակաբերդը մեզ համար կարեւորագույն հուշահամալիր է»,-վստահեցրեց նա։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test