Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք պետք է ընտրություն կատարենք. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին azatutyun.am azatutyun.am

time
Մենք պետք է ընտրություն կատարենք. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները մեկնաբանելու լրագրողի հարցն այսօր դժվարին իրավիճակի մեջ դրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հիմա ես երկընտրանքի առաջ եմ, Ձեր հարցին պատասխանելով առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի՝ Ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ցարական քարտեզներում եթե նայենք Սևանա լիճ չկա», կա այլ անուն: Դժվար է նրանով, որ ես փոխանակ Ձեր հարցին պատասխանեմ, պիտի նախ պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը», - ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ հարցին պատասխանել է իր ելույթում, որտեղ խոսել էր կոնֆլիկտի քաղաքականապես լուծված լինելու, սակայն սոցիալ-հոգեբանորեն առկա լինելու մասին:

«Եթե նայենք Ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք, ուրեմն նայենք... ես Կիրովաբադի և Կիրովականի մասին ասացի, Ելիզավեթպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասացի, այսինքն՝ մենք պետք է ընտրություն կատարենք», - նշեց վարչապետը:

Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Իլհամ Ալիևը նաև շեշտել էր, թե 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ «տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»:

Փաշինյանի համոզմամբ՝ պետք է պատմության հետ զգույշ լինել. «Հույները որ սկսեն Մակեդոնացուն հիշել, Հռոմը, իտալացի մեր գործընկերները, մենք ո՞ւր կհասնենք: Մենք այդ պատմությունը կարդացել են, և մենք, իմ գնահատմամբ, արդեն ստեղծել ենք նոր պատմություն, 2 տարվանն էլ է պատմություն: Մենք պետք է կարողանանք անցյալը տարբերակել ապագայից»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test