Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կապանում հանքաքարի վերամշակումը կավելանա մինչև տարեկան 1 մլն տոննա sputnik sputnik

time
Կապանում հանքաքարի վերամշակումը կավելանա մինչև տարեկան 1 մլն տոննա
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել հանքաքարի վերամշակման ծավալները։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության է ներկայացվել մի նախագիծ, որը նախատեսում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան շահագործել ամբողջ հզորությամբ՝ տարեկան վերամշակելով 1 մլն տոննա հանքաքար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում կոմբինատի գլխավոր տնօրենի՝ կայուն զարգացման գծով տեղակալ Հովհաննես Հարությունյանը նշեց, որ փորձաքննության դրական ելքի դեպքում ֆաբրիկան առանց այլ փոփոխությունների կանցնի նոր ռեժիմի։
«Նախագծային ցուցանիշների ստուգման նպատակով այս տարի արդեն որոշակի ժամանակահատվածում ֆաբրիկան հաջողությամբ իրականացրել է նոր ռեժիմի փորձարկումներ՝ հանքաքարը վերամշակելով նախագծային հզորություններին մոտ քանակներով։ Արդյունքում այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն զբաղեցրել է իր համար երբևէ ամենաբարձր` 12-րդ տեղը», – ասում է Հարությունյանը` հավելելով, որ դա դեռևս լիարժեք չի արտացոլում ՀՀ պետական բյուջեում ձեռնարկության մասնակցությունը։
Բանն այն է, որ Կապանի կոմբինատում ստորգետնյա հանքային աշխատանքների գերակշիռ մասն արտապատվիրակվում է «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ին, և հարստացուցիչ ֆաբրիկան վերամշակում է ոչ միայն Շահումյանի, այլև Լիճքվազ-Թեյի հանքից արդյունահանվող հանքաքարը, որտեղ նույնպես ստորգետնյա աշխատանքների գերակշիռ մասն արտապատվիրակվում է «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Այս ընկերության դրամական շրջանառության ավելի քան 90%-ը ձևավորվում է հենց «Կապանի ԼՀԿ» և «Լիճքվազ» ՓԲ ընկերությունների հետ համագործակցությունից։
Կապանի ԼՀԿ-ն դիտարկում է նաև Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանման ծավալների ավելացման հնարավորությունները։ Ընկերությունը վերագնահատել է հանքավայրի պաշարները և ներկայացրել պետական ընդերքաբանական փորձաքննության, որի արդյունքներով պարզ կլինի, թե արդյունահանման ծավալների ավելացման ինչպիսի ներուժ կա։
Ինչ վերաբերում է աշխատուժին, ապա այս մեկուկես տարում կոմբինատն ավելացրել է 500 աշխատակից՝ աշխատողների թիվը հասցնելով 2000-ի։ Նախատեսվում է առաջիկայում ևս շուրջ 300 նոր աշխատեղ ստեղծել։
«Որպեսզի պոչամբարը կարողանա ապահովել կոմբինատի գործունեության շարունակականությունը, այն ընդլայնվելու է: Սրան զուգահեռ պոչամբարի զարգացման եղանակը փոխվելու է վերընթացից կենտրոնահենի, որն առաջադեմ միջազգային պրակտիկայի համատեքստում հայտնի ամենաանվտանգ եղանակն է», – ասում է Հարությունյանը։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ բաց շահագործման եղանակ որևէ հեռանկարում ընկերությունը չի դիտարկում։
Հիշեցնենք, «Կապանի Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ սեփականատերը՝ ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանը, ընկերության 100% բաժնետոմսերը Chaarat Gold International Limited միջազգային ընկերությունից ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test