Ցանկացած բնագավառի կառավարման արդյունավետության համար կարեւոր է, որ ոլորտը ղեկավարողները մասնագիտական կրթություն ունենան։ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավարները կրթությամբ անտառագետ, բնապահպան չեն։
Հոկտեմբերի 16-ին շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Դուք, էկոպարեկային ծառայության շատ պաշտոնյաներ չունեք բնապահպանական, անտառագիտական կրթություն, այդ հանգամանքը չի՞ խանգարում էկոպարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությանը»։
Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը պատասխանել է հարցին․ «Հայտնում եմ, որ էկոպարեկային ծառայության պետի եւ նրա տեղակալների պաշտոնները համարվում են վարչական պաշտոններ։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պաշտոնը հանրային իշխանության պաշտոններում նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը եւ պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար։
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի համաձայն. «6․ Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ։ 7․ Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են այն գործառույթները, որոնք նպաստում եւ աջակցում են հիմնական մասնագիտական ստորաբաժանումների գործառույթների իրականացմանը։ «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղարը եւ կենտրոնական մարմնի հիմնական աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, եւ վերջիններիս աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաեւ ծառայությունում պաշտոնների նշանակվելու պայմանները, ծառայության պաշտոնի անձնագրի՝ կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ծառայության պետի տեղակալներից մեկին շնորհված է «Ճարտարագետ-անտառագետ»-ի բակալավրի աստիճան՝ «Անտառային ճարտարագիտական գործ» մասնագիտությամբ, եւ «Անտառագետի» մագիստրոսի աստիճան՝ «Անտառ-անտառպարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությամբ»։
Ղեկավար պաշտոնների նշանակելու գործը, փաստորեն, օրենքով կարգին է, սակայն էկոպարեկային ծառայության աշխատանքում առկա բազում խնդիրները նաեւ այդ ծառայության ղեկավարների ոչ մասնագետ լինելու հետեւանք են։
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test