PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, նշել է, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ-ի նկատմամբ իր հավակնությունները հայտնելով՝ փորձում է հայաստանյան իշխանություններին մտցնել իր ժամանակացույցի մեջ:
Ադրբեջանի նախագահն իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ արտահայտելով փորձում է փաշինյանական իշխանությանը մտցնել իր ժամանակացույցի մեջ:
Լավ գիտակցելով կեղծ խաղաղասիրական դրսևորումների կարևորությունն ընտրական գործընթացներում Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության մասին:
Ինչ վերաբերվում է Սևանա լճի ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ արբեջանական հավակնություններին, ապա Ադրբեջանի ԳՇ քարտեզներում, բազմաթիվ քարոզչական պաստառներում, ՀՀ-ն ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի, իսկ Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերը` խիստ աղավաղված:
Ես չեմ պնդում, որ Ադրբեջանը վաղը, մեկ ամսից, մեկ տարուց պատերազմ է սանձազերծելու, սակայն ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ, մեր տարածաշրջանում ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ»,-գրել է նա։
Ադրբեջանի նախագահն ավելի վաղ պնդել է, թե 20-րդ դարի սկզբին կազմված ռուսական կայսերական քարտեզները պարզ կերպով պատկերում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։
«Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ։ Այդ քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ Իրանից և Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test