PanARMENIAN.Net - Ծափաթաղում մահացած հայտնաբերված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հայրը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Սպանության մեղադրանքով ձերբակալված անձը կալանավորվել է 2 ամսով»,– նշել են ՔԿ–ից։
Ծափաթաղ վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գզողյանը, մեկնաբանելով երեքամյա Տիգրանի սպանության դեպքը, ընդգծել է, որ ըստ փաստաթղթերի՝ երեխայի մայրն էլ, հայրն էլ առողջական խնդիրներ չունեն, հայտնում է Aysor.am-ը։
«Փաստաթղթերով երեխայի թե՛ մայրը, թե՛ հայրը առողջ են, միայն իրենց մեկ երեխան ուներ առողջական խնդիրներ»,- ասել է Գզողյանը:
Նա չի մեկնաբանել այս ընտանիքում անառողջ մթնոլորտի, երեխաների նկատմամբ ծնողների կողմից պարբերաբար բռնության մասին տեղեկությունները։
«Չեմ կարող նման բան ասել: Բռնությո՞ւն... Տիգրանը, համենայնդեպս, մանկապարտեզ էր հաճախում, իր վրա բռնության որևէ հետք չի եղել: Ինքը դեպքի օրն էլ մանկապարտեզում է եղել»,–ասել է նա։
Գզողյանը հավելել է, որ իրեն շատ է հետաքրքրում երեխայի սպանության պատճառը, բայց իր համար էլ է հանելուկ կատարվածի շարժառիթը:
«Իրենք միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված են եղել, նպաստ են ստացել: Այն բոլոր կազմակերպություններից, որոնց հետ համայնքը աշխատել է, բոլոր տեսակի օգնություններից այս ընտանիքը օգտվել է: Մեր ուշադրության ներքո են եղել: Այնպես չէ, որ ծայրահեղ աղքատ են եղել: Անասուն պահող ընտանիքը ծայրահեղ աղքատ չի լինում»,- շեշտել է Գզողյանը՝ մեկնաբանելով քննադատությունները, թե Տիգրանի մահվան հարցում մեղքի առյուծի բաժինը (եթե ոչ ամբողջական) ունի հենց պետությունը։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ Տիգրան Օվանեսովը համարվել է անհետ կորած հոկտեմբերի 27-ից։ Երեխայի դին հայտնաբերված է նոյեմբերի 2-ին՝ Ծափաթաղ գյուղին կից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այսօր հայտնել է, որ նախնական տվյալներով՝ երեքամյա Տիգրանին խեղդել է նրա հայրը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել սպանության հոդվածով։ Նա ձերբակալվել է։ Նախաքննության փուլում դիակի արտաքին զննությամբ արձանագրվել են վնասվածքներ՝ թե՛ մարմնի, թե՛ գլխի շրջանում։
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test