Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները երեկ խիստ լարվել են․ «Ժողովուրդ» mamul.am mamul.am

time
 Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները երեկ խիստ լարվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների` Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև հարաբերությունների լարվածությունը երեկ իր պիկին է հասել: Բանն այն է, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն. քննարկումը փակ դռների հետևում պետք է կայանար: Աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը պահանջել է, որ բոլոր համակարգիչները, իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից: Սակայն ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում իր նոթբուքը դրսում թողնել: Դռնփակ նիստից մեզ մանրամասներ հասան, որ բոլոր պաշտոնյաների ներկայությամբ վաղեմի «թշնամի» դարձած Սարգսյան-Քոչարյան զույգը լեզվակռվի է բռնվել: Նիստը չի շարունակվել այնքան ժամանակ, մինչև Հայկ Սարգսյանը, զայրացած, լքել է նիստերի դահլիճը: Աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը տևական ժամանակ է ամեն բան անում է Քոչարյանին զսպելու համար, ՔՊ-ական տարբեր միջավայրերում, անգամ Փաշինյանի առջև բողոքում է Քոչարյանի վարքից, բայց ապարդյուն: Քոչարյանը կոշտ խոսույթով է շփվում Սարգսյանի հետ, ակնհայտ արհամարհում նրան»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test