«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի խոսքով՝ Գարեգին Բ-ի եղբոր և նրա որդիների հետ կապված միջադեպը հետևանքներ չի թողել կուսակցության անդամների տրամադրության վրա. քարոզարշավը բնականոն շարունակում են:
Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ Գևորգ Ներսիսյանը մեկ ամսով կալանավորվել է:
Ըստ Ադամյանի՝ Վաղարշապատը և վաղարշապատցին չեն կարող դուրս մնալ քաղաքական պրոցեսներից, և այս ընտրությունները քաղաքական են:
«Մեր երկրի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, և այն տարածվում է նաև Վաղարշապատի վրա: Փորձ է արվում ամբողջ երկիրը մասնատել, «Գյումրի 1, 2, 3» դարձնել: Շատ կուզեի իմանալ՝ թեկնածուներից Սևակ Խաչատրյանի արժեքը որն է՝ հայրենիք ծախե՞լը»,- ասում է նա:
Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը՝ Ադամյանը կարծիք է հայտնում՝ Սամվել Կարապետյանի եղբոր տղան՝ Նարեկ Կարապետյանը, երիտասարդ է, չունի փորձ, արտաբերում է այն տեքստերը, որոնք տալիս են նրան. «Կա մարդկանց որոշակի խմբակ, որոնք ղեկավարվում են Կրեմլից, և որոնց նպատակն է ՀՀ-ում խաղաղություն և զարգացում թույլ չտալը: ՌԴ-ում 21-րդ դարը մուտք չի գործել, մեզ համարում են իրենց վասալը, որը ապստամբելու հնարավորություն չունի, իսկ մենք ապստամբել ենք ռեալ»:
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ 7-րդ անգամ է այցելում ազատագրված Ղարաբաղ, Ադամյանը նկատում է. «Խաղաղապահները դարձել են Ադրբեջանի բանակի վարձկաններ, շրջափակել են Լաչինի միջանցքը, կոռուպցիոն սխեմաներ են գործարկել, որ մինչև կյանքի վերջ լող կտան հարստության մեջ, իսկ հետո բռնի տեղահանել են հայերին, ղեկավարներին հավաքել են Իվանյանում ու հանձնել Բաքվին․ ինչպե՞ս ստացվեց, որ Ղարաբաղը լուծարածը հայտնվեց ՀՀ-ում»:
Անդրադառնալով Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելուն և նրա անցկացրած պատարագները Մայր Աթոռի կողմից սրբապղծություն որակելուն՝ զրուցակիցն ասում է. «Մայր Աթոռի կարգալույծ անելու քաղաքականությունը կհասկանայի, եթե մի քանի տարի առաջ կարգալույծ արվեր Բագրատ Գալստանյանը, եթե կարգալույծ արվեր Աջապահյանը: Ինչպե՞ս են քաղաքականության մեջ մտած մարդիկ համարվում հոգևորական: Եկեղեցին ընդգրկվել է հիբրիդային պատերազմի շրջանակում»:
Ըստ Ադամյանի՝ 2026-ին մեր առջև պարզ դրված է լինելու հարց՝ մենք ինչ ենք ընտրում. նրանց, ովքեր հայրենիքը աճուրդի՞ են հանել, թե՞ ովքեր բերում են խաղաղություն և զարգացում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test