Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երբ Ադրբեջանը մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների Խորհրդի նիստին, Ալիևը հիշում է ցարական Ռուսաստանի քարտեզները 1in.am 1in.am

time
Երբ Ադրբեջանը մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների Խորհրդի նիստին, Ալիևը հիշում է ցարական Ռուսաստանի քարտեզները

Հոկտեմբերի 31-ին Աստանայում գումարվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստը: Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի, միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները: ԱՊՀ անդամ երկրներից ներկա չեն գտնվել Հայաստանի և Թուրքմենստանի պաշտպանության նախարարները: Միջոցառմանը մասնակցել է ԱՊՀ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Բուրուտինը:

Իր ներածական ելույթում նա հայտարարել է, որ միջազգային քաղաքականության մեջ «ուժային բաղադրիչի դերը մեծանում է, ամերիականակենտրոն համակարգին փոխարինելու է գալիս նոր աշխարհաքաղաքական դասավորություն»: Բուրուտինը հայտարարել է, որ «հետխորհրդային տարածքի անվտանգությունը ապահովում են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, և Եվրասիան վերածվում է բազմաբևեռ աշխարհի տնտեսա-քաղաքական կարեւոր կենտրոնի»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությունն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող այդ միջոցառմանը մի քանի առումով արտառոց է «բայց հատկապես պետք է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի շուրջ երկամսյա վաղեմության հայտարարությանը, ըստ որի «բոլշևիկյան Ռուսաստանը տապալել է Ադրբեջանի անկախ հանրապետությունը, օկուպացրել և անեքսիայի ենթարկել նրա տարածքը»:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ինչպես ԱՊՀ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված կառույցներ են և կոչված են պահպանել հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքական ամբողջականությունը և այնտեղ ռուսաստանյան շահերի անձեռնմխելիությունը: Ավելի քան մեկ ամիս է, Բաքվում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի դեմ քրեական գործ է հարուցված, և ով չի ծուլանում՝ խոսում է «Ռուսաստանի հինգերորդ զորասյունը կազմացրելու անհրաժեշտությունից»:

Գործնականում, ինչպես կարելի է եզրակացնել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Խորհրդի նիստին Զաքիր Հասանովի մասնակցությունից, Ադրբեջանը հետխորհրդային տարածքի ռուսաստանյան վերահսկողության համակարգի մաս է կազմում և Աստանայի հանդիպմանը ներգրավվել է առաջիկա տարիների անվտանգային համագործակցության ծրագրերին:

Գիտությունների ակադեմիայի 80-ամյակի միջոցառման ելույթում Իլհամ Ալիևը հիշել է նախանցյալ դարի սկսբներին ցարական Ռուսաստանի կողմից կազմած Կովկասի քարտեզները: Ըստ երևույթին, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Աստանայում հանդիպումից նա ինչ-որ ազդակ ստացել է: Բայց Ալիևը գերխնդիր ունի լեգիտիմանալ Վաշինգտոնում, գործընկերային հարաբերություններ ստեղծել Միացյալ Նահանգների հետ: Նա, որքանով հասկացվում է, Սպիտակ տան հետ երկխոսությունից բավարարված չէ: Այդ է, թերևս, պատճառը, որ վերստին դիմում է Ռուսաստանի «քարտեզագրական օգնությանը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test