3 տարեկան Տիգրանի հայրը 2 ամսով կալանավորվեց
sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ծափաթաղում մահացած հայտնաբերված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հայրը կալանավորվեց։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված
Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին
հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
սպանության հոդվածով, նա ձերբակալվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։