ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի հայտարարությունն այն մասին, թե 7-րդ անգամ է այցելում ազատագրված Ղարաբաղ, չի զարմացնում, քանի որ խաղաղապահների ներկայությամբ է տեղի ունեցել էթնիկ զտումը:
Նրա խոսքով՝ պետք չէ այս հայտարարությունների վրա շատ կենտրոնանալ. «Պետք է իրավիճակը գնահատել սթափ և նոր հակասություններ ձեռք չբերել»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զարմացած հարցրել է, թե ինչու են Վարդան Ղուկասյանին կարծիք հայտնելու համար կալանավորել: Աթանեսյանը նկատում է՝ Զախարովայի հայտարարությունը հիմնավորում է այն տեսակետը, որ Գյումրու ընտրությունները անցկացվել են արտաքին սցենարով և նպատակ են հետապնդել նույնը կրկնել 2026 թվականի ընտրություններին:
«Այս փորձը ՌԴ-ն կիրառել է Մոլդովայում, սակայն չի հաջողվել: ՌԴ-ն փորձում է իր ազդեցությունը հաստատել ամբողջ հետխորհրդային տարածքի վրա»,- ասում է նա:
Վահրամ Աթանեսյանը չի հասկանում, թե ինչու են իշխանության ընդդիմախոսները դժգոհում Հայաստանի դեպի Եվրոպա գնալու ցանկությունից. «Հայաստանը որքան ազատ, այնքան լավ. փակ երկրում գործում է այն, ինչ առաջ ՀՀԿ գործիչներից մեկը պարզ հայտարարել է, որ Հայաստանում դեպի իշխանություն ճանապարհը Մելիք Ադամյանը փողոցով է անցնում, այսինքն՝ «Հանրապետական» կուսակցության գրասենյակը պետք է օրհներ դեպի իշխանություն ցանկացած քաղաքական ուժի ճանապարհը, դրա համար եղավ 2018 թվականի հեղափոխությունը»:
Անդրադառնալով Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելուն և նրա անցկացրած պատարագները Մայր Աթոռի կողմից սրբապղծություն որակելուն՝ զրուցակիցն ասում է. «Ստեփանակերտում տարիներ շարունակ կարգալույծ քահանա կար, մարդիկ գնում նրանից էին օրհնություն ստանում, խոստովանություն անում: Ոչ մեկը չէր ասում՝ ինչու են նրանից խորհուրդ հարցնում կամ օրհնություն ստանում»:
Ըստ Աթանեսյանի՝ Հայ առաքելական եկեղեցին պատերազմից հետո դարձել է քաղաքական ընդդիմություն: «Կաթողիկոսը այլ երկրների քաղաքական նարատիվը բերում է ՀՀ քաղաքական կյանք, այսինքն՝ կատարում է այլ երկրի քաղաքական պատվեր: Նա պետք է հեռանալու որոշում կայացնի հանուն հայ եկեղեցու հեղինակության»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test