«Երբ ՌԴ-ն մեր դաշնակիցն էր, ՀՀ-ն ՌԴ դաշնակիցն էր, երկու հայկական պետություն ունեինք՝ 42 հազար քառակուսի կիլոմետրով։ Երբ ՀՀ իշխանությունը դադարեց ՌԴ-ին դաշնակից համարել ու թռավ դեպի Թուրքիա ու Արևմուտք, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Արցախը հայաթափվեց, ՀՀ-ի 200 քառակուսի կիլոմետր էլ օկուպացված է։ Չեմ ասում՝ ՌԴ-ն ամեն ինչ նորմալ է անում, բայց ՌԴ-ից ավելի արդյունավետ դաշնակից չենք ունեցել և չենք կարող ունենալ»,- Եռաբլուրում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրեց՝ Արևմուտքի դիտորդները չէին այդտեղ, ի՞նչ արեցին․ «Արևմուտքի գործիչները չէին ասո՞ւմ՝ թույլ չենք տա, որ Արցախը հայաթափվի, լինի էթնիկ զտում։ Ո՞ւր է Արևմուտքը, որ այսօր հիսունից ավել քաղաքական բանտարկյալներ կան, ծպտուն հանո՞ւմ են՝ մի քանի գործիչների հանած»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Արևմուտքին պետք է, որ այսօրվա հայկական իշխանություններն իրականացնեն ՌԴ-ի և Իրանի չեզոքացման քաղաքականությունը։ Իրենք իրենց շահերն ունեն, բա ո՞վ պետք է մտածի մեր շահերի մասին։
Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ եկեղեցու դեմ ուղղված գործողություններին և արևմտյան կազմակերպությունների արձագանքին՝ ասաց․ «Բա իշխանությունները և եկեղեցին պետք է տարանջատված լինեն ըստ Սահմանադրության, արևմտյան որևէ կառույց մի հատ ծպտուն հանե՞լ է, որ չի կարելի գործադիր իշխանության ղեկավարի միջամտությունը եկեղեցու գործերին։ Հոգևոր օրենքների խախտումից խոսում է մեկը, որը ոտքից գլուխ Սահմանադրություն է խախտել։ Սահմանադրության, Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, որը դեռ 2020-ին ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ն համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Էդ մարդը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը և հանձնել է այն Ադրբեջանին։ Եկեղեցու խնդիրը քաղաքական խնդիր է դարձել։ Նիկոլը հակաթոռ կաթողիկոսություն է ստեղծում։ Ես զգուշացնում էի»։
Հարցին՝ ինչպիսի՞ Հայաստանի մասին էր երազում Աշոտ Նավասարդյանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Հաստատ ոչ էրմենիստանի, ոչ նիկոլական Հայաստանի մասին էր երազում։ Ինքն ասել է՝ ՀՀԿ-ն ազգային ու անկախ ՀՀ-ի ջատագով և անկախ կուսակցություն է, և ինքը ողջ կյանքն իր ընկերների հետ ներդրել է հանուն ազգային պետության։ Այսօր չունենք ոչ ազգային պետություն, ոչ անկախ պետություն։ Ազգային առումով տեսնում ենք եկեղեցուց մինչև ցեղասպանության ուրացում, Արցախի հանձնումից մինչև ավանդական արժեքների քայքայում, անկախական առումով էլ տեսնում ենք, որ փաստացի դարձել ենք Թուրքիայի մասնաճյուղը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test