Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ով է քննում կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու կալանքի հարցը hraparak.am hraparak.am

time
Ով է քննում կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու կալանքի հարցը

Այս պահին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արման Բաբախանյանի նախագահությանը քննվում է Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանի կալանքի միջնորդությունը, դրանից հետո քննարկվելու է կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկացավ Քրեական դատարանից։

Նշենք, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Վերջիններս ձերբակալվել են: Փաստաբանները հայտնել են, որ տեսանյութ կա, որը վկայում է, որ խոչընդոտել առկա չէ, զրուցել են եւ հեռացել եւ մեղադրանքը կառուցված է 1 անձի ցուցմունքի եւ կեղծ մատնության վրա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test