Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նանտի հայ համայնքը՝ ազգային ինքնության քարոզիչ aravot.am aravot.am

time
Նանտի հայ համայնքը՝ ազգային ինքնության քարոզիչ

Հասցեն՝ Նանտ-Կոսմոպոլիս։ Խորագիրը՝ «Հայաստան. կենսունակ ժողովուրդ, ժողովուրդ՝ մշակույթների խաչմերուկում»։ Բնութագիրը՝ հայի լինելիության արտահայտում։

Մի հերթական փորձ՝ արմատներին վերադառնալու, ազգային ինքնության մասին այլոց պատմելու: Եվ դա՝ սեփական ընտանիքի պատմության հոլովույթի մեջ թափանցելով, այդ հոլովույթի մանրամասները Հայաստանից դուրս ոչ հայերին ներկայացնելով։

Այս տարվա հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում մեկնարկեց մեկամսյա միջոցառումների ծրագիր՝ նվիրված հայի ինքնությանը, Հայաստան աշխարհին եւ հայոց պատմությանը։ Ծրագիրը բացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի լուսանկարների ցուցահանդեսով, որը մի յուրօրինակ հայացք էր 2020 թ․-ին Հայաստան կատարած լուսանկարչի ճամփորդությունից։ Լուսանկարիչը պատմեց իր ընտանիքի պատմությունը՝ այն միահյուսելով ցուցահանդեսին ներկայացրած իր լուսանկարների պատմություններով։ Ծրագրի բացմանը ներկա էր Նանտի փոխքաղաքապետ Պիեռ-Էմանուել Մարեն։

Նանտի հայ համայնքը՝ ազգային ինքնության քարոզիչ

Հայաստանցի հայիս համար, որն այս օրերին Ֆրանսիայում է, հուզիչ էր տեսնելը, որ հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի տարբեր ազգությունների քաղաքացիներ, եւ նրանց համար հետաքրքիր էր տեղեկանալը մեր մասին։

Միջոցառումների ծրագիրը, որը կազմակերպել է Նանտում գործող ֆրանս-հայկական մշակութային համայնքը (Collectif franco-arménien de Nantes), իր մեջ ներառում է 14 տարբեր բնույթի միջոցառումներ, որոնք ընտրված են բծախնդրությամբ ՝ ներկայացնելու համար հայոց աշխարհն իր պատմությամբ, զարգացմամբ, մշակույթով եւ աշխարհաքաղաքական առկա մարտահրավերներով։

Ծրագիրը մի տեսակ շրջագայություն է պատմությունից դեպի մեր օրերը։ Անցնելով ցուցահանդեսի սրահով՝ այցելուն կարող է տեսնել ոչ միայն լուսանկարներ, այլեւ դիտել ֆիլմեր՝ ընտանեկան պատմություններով, ինչպես եւ պատմական ակնարկ՝ զուգորդված հայոց աշխարհի քարտեզներով։

Նանտի հայ համայնքը՝ ազգային ինքնության քարոզիչ

Ծրագիրը ներառող անցած երկու շաբաթում տեղի են ունեցել գիտաժողովներ՝ նվիրված Կոմիտասին եւ հայոց այբուբենին, ինչպես եւ վավերագրական ֆիլմի ցուցադրություն, համերգ եւ հայոց տառերի վայելչագրության աշխատարան (տառատեսակների մշակող՝ Արիկ Ալոյան)։

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում տեղի կունենա եւս երկու գիտաժողով՝ նվիրված տարածաշրջանային եւ միջազգային հիմնական դերակատարների ուղղակի կամ ոչ ուղղակի դերին՝ Լեռնային Ղարաբաղի անկման հարցում (բանախոս՝ Ժյուլիեն Զարիֆյան), հին Հայաստանին (բանախոս՝ Կլոդ Մութաֆյան), ինչպես նաեւ մշակութային միջոցառումներ։

Հավելենք, որ Նանտի ֆրանս-հայկական համայնքը (ղեկավար՝ Սեւան Թորոսյան) հիմնադրվել է 2019 թ․-ին՝ խթանելու համար հայկական մշակույթն ու ավանդույթները։ Այն մշտապես կազմակերպում է Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի միջոցառումներ, տարբեր ծրագրերով նպաստում Ֆրանսիայում հայ մշակույթի ճանաչողությանը, որով եւ իր տանիքի տակ է հավաքել Ֆրանսիայի տարբեր ազգությունների քաղաքացիների։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test