Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անթույլատրելի է պետական այրերի միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին․ Նուրհան սրբազան 168.am 168.am

time
Անթույլատրելի է պետական այրերի միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին․ Նուրհան սրբազան

Երուսաղեմի հայոց պատիրարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին և Գարեգին Բ կաթողիկոսին։

«Խոր ցավով և մտահոգությամբ ենք հետևում վերջին ամիսներին Հայ Առաքելական սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդների, բարձրաստիճան հոգևորականների և մասնավորապես Հովհաննավանքի շուրջ ծավալվող խիստ անհանգստացնող և ցավալի դեպքերին։

Կարգալույծ հոգևորականի կողմից՝ պետական իշխանության բացահայտ հովանավորությամբ իրականացվող գործողությունները ոչ միայն անօրինական են և դեմ եկեղեցու կանոնադրությանը, այլև խաթարում են Հայ առաքելական եկեղեցու վարկն ու հեղինակությունը, վիրավորում Հայ ժողովրդի հոգևոր զգացումներն ու վտանգում մեր դարավոր ինքնությունն ու հավատքը։ Այս դժվար ժամանակներում, երբ մեր ժողովուրդը դիմագրավում է ներքին և արտաքին փորձություններ, եկեղեցին է այն հոգևոր հենարանն ու բարոյական առագաստը, որը միավորում է մեր ժողովրդին հավատքի և հույսի շուրջ»,-ասված է պատրիարքի ուղերձում:

Նուրհան սրբազանը նշել է, որ եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն ոտնձգություն է մեր պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ:

«Անթույլատրելի է պետական այրերի միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին, առավել ևս կարգալույծ անձերի սատարումը՝ Հովհանավանքը զավթելու և անվավեր «պատարագներ» մատուցելով օրինական ծեսերը խաթարել փորձելու ընթացքը:

Խստորեն դատապարտում ենք այս անօրինական և անպատվաբեր քայլերն ու իշխանությանը կոչ ենք անում դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու բոլոր դրսևորումները, վերականգնել արդարությունը և օրինականությունը, և ապահովել եկեղեցու օծյալ սպասավորների անվտանգ և խաղաղ գործունեությունը»,-ասված է ուղերձում:

Երուսաղեմի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին ու հոգևոր դասին»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test