PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի Ազգային գիտությունների ակադեմիայի նիստում, հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»։
Նա նաև ասել է, թե ադրբեջանցիները երբեք չեն տառապել անջատողականությամբ, ուստի «ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին», գրում է Haqqin.az-ը։
«Ես արդեն ասել եմ․ մենք պետք է վերադառնանք այնտեղ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով», –ասել է նա՝ հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատեն և պետական կառույցները, և հասարակական կազմակերպությունները, և, իհարկե, գիտնականները։
«XX դարի սկզբի կայսերական Ռուսաստանի հին քարտեզներում ներկայիս Հայաստանի գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն՝ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։ Այդ քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին վերաբնակեցրել է Իրանից ու Արևելյան Անատոլիայից Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Պետք է դրանք ուսումնասիրել և հանրայնացնել»,–ասել է Ալիևը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test