Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կոչ ենք անում իշխանություններին՝ դադարեցնել միջամտությունները Եկեղեցու ներքին կյանքին, ապահովել եկեղեցու սպասավորների անվտանգ ու խաղաղ գործունեությունը. Երուսաղեմի հայոց պատրիարք tert.am tert.am

time
Կոչ ենք անում իշխանություններին՝ դադարեցնել միջամտությունները Եկեղեցու ներքին կյանքին, ապահովել եկեղեցու սպասավորների անվտանգ ու խաղաղ գործունեությունը. Երուսաղեմի հայոց պատրիարք

Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Հայտարարության մեջ նշվում է, որ կարգալույծ հոգևորականի կողմից պետական իշխանությունների բացահայտ հովանավորությամբ իրականացվող գործողությունները ոչ միայն անօրինական են և հակասում են եկեղեցական կանոնադրությանը, այլև խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը, վիրավորում հավատացյալների զգացմունքները և վտանգում ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները։

«Այս դժվարին ժամանակներում, երբ մեր ժողովուրդը կանգնած է ներքին և արտաքին մարտահրավերների առաջ, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ ազգային միասնության, հավատքի և հույսի կարևոր հենարան։ Հետևաբար, Եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր գործողություն նաև հարված է մեր պատմական հիշողությանը և հոգևոր արժեքներին», - ասված է հայտարարության մեջ։

Անթույլատրելի է համարվում պետական կառույցների միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև՝ կարգալույծ անձանց սատարումը՝ Հովհաննավանքի տարածքը զավթելու և չեղյալ համարվող պատարագներ անցկացնելու փորձերի ընթացքում։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս անօրինական և անպատվաբեր քայլերը և կոչ ենք անում իշխանություններին՝ դադարեցնել միջամտությունները Եկեղեցու ներքին կյանքին, վերականգնել արդարությունն ու օրինականությունը և ապահովել եկեղեցու սպասավորների անվտանգ ու խաղաղ գործունեությունը», -նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ողջ հոգևորականությանը՝ բարձր գնահատելով նրանց անձնվեր ծառայությունն ու անսասան հավատքը։ Նաև հույս է հայտնում, որ պետական մարմինները կդիմեն ողջախոհ քայլերի՝ պահպանելու հասարակական համերաշխությունը, օրենքի գերակայությունը և ազգային հոգևոր ժառանգության նկատմամբ հարգանքը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test