Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատարանը թույլատրեց փոխել արարքի իրավական գնահատականը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով aravot.am aravot.am

time
Դատարանը թույլատրեց փոխել արարքի իրավական գնահատականը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որոշեց թույլատրել փոխել բացառապես արարքի իրավական գնահատականը: Արդյոք սա վերաբերո՞ւմ է բոլոր մեղադրյալներին, այս գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը Aravot.am-ին ասաց. «Մենք էլ այդպես հասկացանք: Դրա համար գրավոր որոշումն ենք ուզել, որ հասկանանք՝ ինչ որոշում կայացրեց: Մենք այսպես հասկացանք՝ ինքը թույլ տվեց փոխել իրավական գնահատականը, բայց քանի որ դա չէր համապատասխանում ստանդարտներին, այսինքն՝ փաստական կողմն էլ էր փոխված, ժամանակ տվեց դատախազին, որ գնա համապատասխանեցնի»:

Փաստաբանը շեշտեց՝ իրավական գնահատականի փոփոխությունը ենթադրում է հոդվածի փոփոխություն:

-Հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդված 3-րդ մասով ամրագրված կարգավորումն առ այն, որ քրեական վարույթ իրականացնող մարմինների իրավասությունը նրանց կողմից վարույթի իրականացման ձեւը չէր կարող կամայականորեն փոփոխվել առանձին դեպքի կամ անձի կամ որոշակի իրավիճակի համար, կամ որեւէ ժամանակահատվածով: Հետեւաբար, հաշվի առնելով նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումները՝ կազմվել է Քրեական դատավարության օրենսգրքի 276 հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ, ինչպես նաեւ այս քրեական գործով Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին անհամապատասխան, մասնավորապես՝ նոր որոշումներում առկա են որոշակի փաստական նկարագրության փոփոխություններ, որոնք կարող է համապատասխան պայմանների դեպքում փոփոխվել միայն հիմնական դատալսումների ավարտին,- իր որոշումն ընթերցեց նիստը նախագահողը:

Դատարանը հանրային մեղադրողին ողջամիտ ժամանակ տրամադրեց սահմանված ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին, ժամը 10:30-ին:

Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալների եւ պաշտպանների կողմից հնչեցրած մնացած հարցերին՝ փաստական հանգամանքների ապացուցված լինելուն, արարքների հակաիրավական լինելուն, մեղադրյալների կողմից հակաիրավական արարք կատարելուն, ինչպես նաեւ մեղադրյալների մեղավորության հարցի լուծմանը, դատարանը որոշեց, որ այդ հարցերին կարող է անդրադառնալ վերդիկտ կայացնելիս: Իսկ հնարավոր վաղեմության ժամկետների անցած լինելու ու անձեռնմխելիության հարցին կարող է անդրադառնա համապատասխան փուլում՝ Քրեական դատավարության օրենսգրքի 315 –րդ հոդվածով սահմանված հարցի քննարկման շրջանակներում:

Այս որոշման վերաբերյալ փաստաբան Լուսինե Սահակյանը չցանկացավ մեզ հետ զրույցում գնահատական տալ, մասնավորապես այն առումով, թե ինչպես դատարանը կարող է վաղեմության ժամկետի կամ անձեռնմխելիության հարցը թողնել հետոյին: Միայն ասաց՝ աբսուրդ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test