Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ձերբակալվել է հայրը armtimes.com armtimes.com

time
3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ձերբակալվել է հայրը

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

Վերջինս ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձերբակալված քաղաքացին երեխայի հայրն է:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:

Նախարարի փոխանցմամբ՝ նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով:

Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test