Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անհետ կորած երեխային հայրն է խեղդամահ արել՝ ըստ նախնական տվյալների. նախարար a1plus.am a1plus.am

time

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրանին, ում մարմինը երեկ հայտնաբերվեց Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, ասաց.

«Նախնական տվյալներով ունենք սպանություն: Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս պահին այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ: Բայց ուզում եմ շեշտել, որ այս վարկածն, ի թիվս այլնի, եղել է մեր ուսումնասիրության շրջանակում», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

«Շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակում է վրա հասել դեպքը: Երբ դեպքը տեղի է ունեցել, և մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցման պայմաններում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել», - հավելեց Արփինե Սարգսյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test