Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անօրինական գործընթաց են սկսել. Տեր Եսային՝ Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կատարվողի մասին aravot.am aravot.am

time
Անօրինական գործընթաց են սկսել. Տեր Եսային՝ Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կատարվողի մասին

Հովհաննավանքում ՔՊ-ականների մասնակցությամբ երկրորդ միջոցառումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում նշել էր, որ կիրակի էլ Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցելու է Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող պատարագին: Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է:

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր առավոտից՝ առանց Արագածոտնի թեմի հետ քննարկելու, ինչ-որ շինարարություն են սկսել, հանել են եկեղեցու ցանկապատները, իսկ թեմի ներկայացուցիչներին կոպիտ պատասխաններ են տվել: Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության համար կապվեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Նա ասաց, որ առանց եկեղեցական համապատասխան մարմինների արտոնության եւ համաձայնության՝ Թալինի համանքապետարանը անօրինական գործընթաց է սկսել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test