Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել նրան. ՆԳ նախարար armtimes.com armtimes.com

time
3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել նրան. ՆԳ նախարար

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովը, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է:

Նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ բացի այս տեղեկատվությունից՝ առայժմ այլ մանրամասներ հայտնել չի կարող:

Նա միայն նշել է, որ այս վարկածը իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել հենց ահազանգը ստանալու օրվանից, այդ մասին է փորձել հասկացնել նաև 3-ամյա երեխայի հետ դրսում եղած 5-ամյա եղբայրը, որն ունի առողջական խնդիրներ ու չի խոսում:

Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:

«Երբ դեպքը տեղի է ունեցել, և մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի սանրում, և յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի՝ նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,- ընդգծել է նախարարը:

Իր արարքը հայրը բացատրել է ներընտանեկան խնդիրներով:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test